ՀԱՎԱՅԻ ՏԵՂԸ…

ՀԱՎԱՅԻ ՏԵՂԸ…

Մոսկվայում` սիրուհու ամուսնուց թաքնվող տղամարդը վայր է ընկել շենքի չորրորդ հարկից, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։ Հուլիսի 5-ի երեկոյան տղամարդը հյուր է գնացել ծանոթ ամուսնացած կնոջը։ Նրա ամուսինն այդ պահին տանը չի եղել և նրան չեն սպասել առաջիկա մի քանի ժամվա ընթացքում, սակայն նա շուտ է վերադարձել տուն։ Սիրեկանը վերցրել է իրերը և փորձել թաքնվել պատշգամբում՝ բռնվելով ճաղերից նա կանգնել է ամենածայրին, սակայն չի կարողացել պահպանել հավասարակշռությունը և ընկել է ներքև։ Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ տուժածին տարել են տեղի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Աղբյուրը` tert.am

0 0 504 Июль 8, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում