Թադևոս Սարյան

Թադևոս Սարյան

Ծնվել է 1903 թվականի ապրիլի 28-ին, Երևանում: Հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ, մանկավարժ, ժողովրդական արտիստը իր գործունեությունը սկսել է Գյումրիի (Լենինականի) թատրոնում: Կրթությունը շարունակել է Մոսկվայի դրամատիկական թատրոնի ստուդիայում, որն այն ժամանակ ղեկավարում էր հայ նշանավոր բեմադրիչ Ռուբեն Սիմոնովը: Խաղացել է բազմաթիվ դերեր («Պաղտասար աղբար», «Մեծապատիվ մուրացկաններ», «Ատամնաբույժն արևելյան»): 1932-37թ.թ. եղել է Բաքվի հայկական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը: 1938-ին Երևանում էր, Սունդուկյանի թատրոնում:
Երևանի Կոմեդիայի թատրոնի հիմնադիրներից է: Նրան հանընդհանուր ճանաչում են բերել կատակերգություններում խաղացած դերերը: Նկարահանվել է նաև կինոյում (լավագույն դերը` «Տերն ու ծառան»): Զբաղվել է նաև դասախոսական աշխատանքով:

0 0 1592 Апрель 28, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում