Սլավոմիր Մրոժեկ — Շտաբս-կապիտան Հիպոլիտը

Սլավոմիր Մրոժեկ — Շտաբս-կապիտան Հիպոլիտը

Օ~, ոչ, նա միանգամից շտաբս-կապիտան չդարձավ: Երբ 1848 թվականին նրան զինվորական ծառայության կանչեցին` շտաբս-պորուչիկ անգամ չէր: Ինչ եմ ասում, անգամ ` շտաբս-կապրալ, անգամ ` շտաբս-եֆրեյտոր… Այլ մտադիր էր փիլիսոփայություն ուսումնասիրել:
1854 թվականի սկզբին էր միայն, որ ստացավ առաջին շքանշանը: Թնդանոթն անցել էր նրա ոտքի վրայով` և ազգանունը գրանցվեց հիվանդների ցուցակում: Սկզբնական շրջանում նամակներ էր ստանում ընկերներից, սակայն շուտով զորանոցային զեռուն խլրտանքը լիովին կլանեց նրան. մեկ` պառկիր, մեկ` ոտքի, մեկ` գոչիր «Կեցցե~ թագավորող տունը»:
Եվ նա ամրապնդվում էր: 1859 թվականին նրան արգելեցին ակնոց կրել: «Որ ի՞նչ» — հարցրին:
Դաժան էր նրա կյանքը: 1867 թվականին նրան քացի տվեց մի աշխետ ձի: Նա սկսեց կորցնել հիշողությունը: Բոլոր մարդկային զգացմունքներից նրան մնացել էր միայն ջերմ սերը կենդանիների հանդեպ:
1872 թվականին` նա` մտացիր հագավ գուլպաները: Հեծելազորային ոստիկանության երկու գունդ ուղղվեց նրա վրա. անցավ վրայով: Բուժվում էր զինվորական հոսպիտալում: 1880 թվականին նա կնքեց յուր մահկանացուն: Նրան կրկին կանչեցին: Պարտքը թելադրեց` անհապաղ ներկայանալ:
Եվ արդեն ամրապնդվեց վերջնականապես 1893 թվականին, վերադառնալով հերթական արձակուրդից, խնդրեց ճաշին իրեն մատուցել անխառն ճահճաջուր: Եվ մեկ էլ 1914 թվականին նրան օգտագործեցին ճամբարում, որպես վրանի հենաձող:
Եվ այնուհետեւ արդեն ոչ ոք ոչինչ չլսեց շտաբս-կապիտան Հիպոլիտի մասին:
Ահա այսպիսի պատմություն:

0 0 1025 Май 13, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում