Սարկազմ

Սարկազմ

Հունարեն բառացի նշանակում է` միս կտրատել, պատառոտել: Կատակերգականի տեսակ է, սպանիչ ծաղր պարունակող դատողություն: Հեգնանքի բարձրագույն աստիճանը, որով դրական սկզբնախոսքից անմիջապես հետո բացահայտվում է երևույթի բացասական «արժեքը»: Նպատակամիտվածությամբ սարկազմը միշտ անխնա է, ծաղրող, մինչդեռ հեգնանքը, որպես հումոր օգտագործելիս, ձեռք է բերում խաղաղ նրբերանգներ: Ի տարբերություն ուղղակի մերկացման, սարկազմը դրսևորվում է որպես առարկայի վերաիմաստավորման պրոցես: Սարկազմով հագեցած են Պարոնյանի, Օտյանի շատ երկեր:

0 0 2527 Декабрь 16, 2015

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում