Ռոեն Ատկինսոն

Ռոեն Ատկինսոն

Ռոեն Սեբաստիան Ատկինսոն: Ծնվել է 1955թ. հունվարի 6-ին, Նյու Քասլում, Անգլիա: Դերասան, գրող, պրոդյուսեր, կատակերգու:
Ատկինսոնը համաշխարհային հռչակ ունեցող բրիտանացի կոմիկ դերասան է, որ առավել հայտնի է որպես «Բին» ֆիլմերի աստղ, որում նա խաղում է պարոն Բինի դերը: Նույնանուն հեռուստասերիալի շնորհիվ դարձավ ավելի սիրված եւ 2003-ին նկարահանվեց «Ջոնի Ինգլիշ» ֆիլմում (մարմնավորում է հետախույզ Ջոնի Ինգլիշին) : Սեւահեր դերասանը դարձել է Անգլիայի ամենահայտնի դերասաններից մեկը, իսկ նրա սուր, հաճախ նաեւ «սեւ» հումորը նրան համաշխարհային ճանաչում են բերել:
Ատկինսոնը սկսել է խաղալ 1979-ից, երբ դեռ ուսանող էր Օքսֆորդի համալսարանում, որտեղ սովորում էր էլեկտրական ճարտարագիտության բաժնում: Համալսարանում հանդիպում է Ռիչարդ Քերթիսին եւ շարունակում են աշխատել միասին: Նրանք սկսում են հումորային նյութեր գրել եւ համատեղ մի քանի ծրագրեր են իրագործում: Միասին ստեղծում են «Ոչ իննի լուրերը»` սերիալ, որ սկսեց ցուցադրվել BBC-ով 1979-ին: Սկզբնական շրջանում ամենահայտնի դերերից մեկը «Բլեք Ադեր»-ում էր:
1996-ին արդեն Ատկինսոնը ամենաբարձր վարձատրվող բրիտանացի դերասանն էր, ըստ Entertiment Weekly հանդեսի` ավելի քան 11 մլն. ֆունտ: Նա ստեղծեց իր պրոդյուսերական ընկերությունը` «Թայգեր Ասփեքթ» անունով: Ատկինսոնի հաջողության գրավականը, անկասկած, պարոն Բինն է եւ «Բին» ֆիլմը: Բինի հերոսը ծնվեց 1979-ին, երբ Ատկինսոնը եւ Քերթիսը հումորային փառատոնի համար ստեղծեցին տարօրինակ ու լուռ մի մարդու կերպար: 1997-ին ֆիլմը Բրիտանիայուն ավելի քան 130 մլն. եկամուտ բերեց: Սակայն ԱՄՆ-ում ֆիլմի եկամուտն այնքան էլ մեծ չէր` ընդամենը 45 մլն. դոլար:
Դերասանն այդ հանգամանքը բացատրեց այսպես. «Հանդիսատեսը պարզապես չհասկացավ հումորը: Ամերիկացիները Ջեյմս Ուիքսլերի նկարից պլաստմասե սուլիչ կամ գարեջրի գավաթ պատրաստելու մեջ ծիծաղելի ոչինչ չեն տեսնում»: Հայտնի է նաեւ գեղարվեստական ֆիլմերում խաղացած դերերով` «Բարձրահասակ տղան»(1989), որտեղ մարմնավորում Թոն Անդերսոնին, «4 հարսանիք եւ մեկ թաղում» (1994), որտեղ խաղում էր լեզուն կապ ընկած քահանայի դերը, «Երբեք մի ասա երբեք կրկին» (1983):
Ատկինսոնն ամուսնացած է արդեն կայացած արտիստ Սանեստրա Սաթսիի հետ եւ ունի 2 երեխա: Ռոենն ազատ ժամանակ սիրում է մեքենա վարել: 1980-ին արժանացել է BBC-ի կողմից շնորհվող «Տարվա մարդ» մրցանակին:

0 0 797 Май 8, 2014

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում