Օ’ Ջալոյանց — Իմ կատուն առյո’ւծ է, բաբո

Օ’ Ջալոյանց — Իմ կատուն առյո’ւծ է, բաբո

Մի ամպ էր թևում երկնքում
Ծածկելով արև ու լուսին,
Քամին էր խաղում թփերում
Եվ նորմալ սոսում էր սոսին:
Արևի ցոլքից բռնկվեց
Թավուտը` լցված հովերով…
Բայց ուղտը դռանս չոքեց`
Նախապես այդ ամենն ուտելով:
Նա կերավ բույսերը բոլոր,
Վախեցրեց միակ արտույտին,
Մթնեցին աչքերս մոլոր…
Եվ ես թքեցի փայտին:

Երբ ես թքեցի փայտին
Անամպ, բայց մռայլ բացատում,
Կատուս մլավում էր քաղցած
Անծառ, անծաղիկ թավուտում:
Հետո հասարակ մի Բաբկեն,
Որին ես Բաբո եմ ասում,
Անվերջ քարեր էր փնտրում
Բավական դեղին ավազում:
Նա ոչ մի քար չգտավ
Այդ տեղ-տեղ դեղին ավազում,
Ինձնից էլ խիստ նեղացավ,
Որ իրեն Բաբկեն չեմ ասում…
Ու ես` մի գործող գործազուրկ,
Հիմա իմ կատվին եմ բտում,
Որպեսզի նա զորանա
Եվ խեղդի ուղտին թավուտում:

Իմ կատուն առյուծ է, Բաբո,
(Կներես, որ Բաբկեն չեմ ասում),
Սնվում է միայն ուղտերով
Ու դուրս է գնում ավազում…
Երբ ուղտը, արտույտն ու Բաբոն
Փայտին կթքեն վերջում,
Առյուծս ամպեր կտեսնի
Իր ծերունական երազում:

Ամբողջ աշխարհի Բաբկեններ,
(Կներեք, որ Բաբո չեմ ասում),
Ես ինձ հենց նոր եմ գտել
Այս անծառ, անծաղիկ թավուտում…

0 0 1535 Май 8, 2014

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում