Մոլիեր

Մոլիեր

Ժան-Բատիստ Պոքլենը (Մոլիեր) ծնվել է 1622թ. հունվարի 15-ին, Փարիզում, մահացել է 1673թ. փետրվարի 17-ին, դարձյալ Փարիզում:

«Բարձր կատակերգության» ժանրի հիմնադիրը: Նա ստեղծել է նոր տիպի (սոցիալ-կենցաղային) կատակերգություն: Կրթությամբ իրավաբան` Մոլիեր կեղծանունով դրամատուրգն իրեն նվիրել է թատերական գործին:

Գրել է փոքրածավալ կատակերգություններր առանձին թատերախմբերի համար («Ճարպիկը կամ խոչընդոտները», «Սիրային անախորժություն» և այլն): Մոլիերի տաղանդն իր ծաղկմանը հասավ «Տարտյուֆ», «Դոն Ժուան», «Միզանթրոպ» կատակերգություններում: Հայերը Մոլիերի պիեսները բեմադրել են դեռևս XIX դարում:

Մխիթարյանների դպրոցական թատրոնի խաղացանկում են եղել Մոլիերի «Ակամա բժիշկը», «Երեւակայական հիվանդը», հետո արդեն «Տարտյուֆը»: Կ.Պոլսի «Արևելյան թատրոնը» բեմադրել է Մոլիերի «Ժլատը», «Պուրսոնյակը», «Բռնի ամուսնությունը», «Ակամա բժիշկը» և այլն: Մոլիերը արդիական է մնում նաև մեր օրերում:

0 0 2928 Октябрь 18, 2014

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում