Մխիթար Գոշ

Մխիթար Գոշ

Հայ մտածող և գիտնական, օրենսդիր, առակագիր, հասարակական գործիչ Մխիթար Գոշը ապրել և ստեղծագործել է Գանձակի Նոր Գետիկ (այժմ Գոշավանք)-ում 1120-ական թվականներից մինչև 1213թ.:Սովորել է ծննդավայրում, ապա ձեռնադրվել կուսակրոն քահանա, հետագայում ստացել վարդապետի կոչում: Բացառիկ արժեք են ներկայացնում Գոշի «Դատաստանագիրքն» ու առակների ժողովածուն: Նրա առակների նյութը հիմնականում հասարակական ու կենցաղային խնդիրներն են: Նրա համար առակը հրապարակախոսության միջոց է՝ դրվատելու առաքինությունն, ծաղրելու տերությունները, հիմարությունն ու տգիտությունը, խարազանելու չարիքը:Մխիթար Գոշի առակների ժողովածուն ունի կուռ կառուցվածք. պարունակում է 190 առակ, որոնք երեք գլխավոր բաժիններում («Առակք ստեղծականք»), դասավորված են որոշակի կարգով, ըստ գործող անձանց կամ նյութի՝ երկնային մարմիններ ու երկիր, տնկիներ ու ծառեր, բույսեր ու ծաղիկներ, սերմեր ու բանջարներ, մրգեր, լեռ, գետ, աղբյուր, ջրային ու ցամաքային կենդանիներ, թռչուններ, մարդիկ: Այս ժողովածուով XII դարում հայ գրականության մեջ մուտք է գործել առակը, որն իր հետ բերել է նաև ժողովրդական ոգի ու մտածողություն:

Մխիթար Գոշի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1790-ին Վենետիկում, հետագայում լույս տեսել ամենատարբեր առիթներով, ինչպես նաև թարգմանվել ֆրանսերեն, ռուսերեն և այլ լեզուներով:

 

0 0 2662 Февраль 18, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում