Միխայիլ Ժվանեցկի

Միխայիլ Ժվանեցկի
Հայտնի ռուս գրող-երգիծաբան, Օդեսայի պատվավոր քաղաքացի, Ուկրաինայի ժողովրդական արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, Օդեսացիների համաշխարհային ակումբի նախագահ:
Ծնվել է 1934թ. մարտի 6-ին, Օդեսայում (Ուկրաինա): 1956թ. ավարտել է Օդեսայի ծովային ինժեներների ինստիտուտը: Ուսանողական տարիներից գրում է մանրապատումներ եւ մենախոսություններ, որոնք հենց ինքն էլ կատարում է:
1963թ. ծանոթանում է Ա. Ռայկինի հետ, նրա հրավերով տեղափոխվում Լենինգրադ, աշխատում Ռայկինի թատրոնում: Հետագայում, երբ ձեւվավորվում է սեփական ոճը, Ժվանեցկին հեռանում է թատրոնից, վերադառնում Օդեսա եւ աշխատանքի անցնում ֆիլհարմոնիայում, ապա` Մոսկվայի «Էրմիտաժ» թատրոնում:
1988թ. Ժվանեցկին հիմնադրում է Մոսկվայի մանրապատումների թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն է մինչ օրս: Նրա ստեղծագործությունների հիման վրա այստեղ բեմադրվել են բազմաթիվ ներկայացումներ («Քաղաքական կաբարե», «Իմ Օդեսա» եւ այլն): 1994թ. նա պարգեւատրվել է «Ժողովուրդների բարեկամության» մեդալով, արժանացել է «Տրիումֆ» մրցանակաբաշխության դափնեկրի կոչման:

 

0 0 2134 Май 17, 2014

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում