Միխայիլ Զադորնով

Միխայիլ Զադորնով

Ծնվել է 1948թ. հուլիսի 21-ին, Յուրմալայում (Լատվիա):
Գրող-երգիծաբան, Ռուսաստանի գրողների միության անդամ: Մեկ տասնյակից ավելի գրքերի հեղինակ: Ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, 1974-78թթ. աշխատել է ինժեներ: Սկսել է տպագրվել 1974 թվից: Երկար տարիներ եղել է ՄԱԻ-ի «Ռոսիա» ուսանողական թատրոնի բեմադրող ռեժիսորը, ագիտթատրոնի հետ շրջագայել է ողջ Ռուսաստանով եւ պարգեւատրվել է Լենինյան կոմերիտմիության մրցանակով: Առաջին անգամ հեռուստաէկրանին հայտնվել է1984թ. եւ միանգամից մեծ ճանաչում ձեռք բերել:
1990-ականների սկզբից հեղինակել եւ վարել է «Ծիծաղի շուրջ», «Անշլագ», «Սմեխոպանորամա» հեռուստահաղորդումները: Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում Զադորնովի մենահամերգներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում: 1990 թվից սկսած լույս են տեսնում Զադորնովի գրքերը. «Աշխարհի վերջը», «Չե’մ հասկանում», «Վերադարձ», «Ժամանակակից մարդիկ», «Մենք բոլորս Չի-Չի-Չի-Պիից ենք» եւ այլն:
Իր փոքրածավալ, բայց խորիմաստ գրքերում Զադորնովն ուսումնասիրում է շրջապատող իրականության զանազան խնդիրներ, ստիպում է սովորական դարձած երեւույթներին նայել նոր հայացքով, նորովի գնահատել դրանք: Զադորնովը «Ոսկե հորթ», «Օվացիա» մրցանակների դափնեկիր է:

0 0 796 Май 14, 2014

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում