Մհեր Մկրտչյան

Մհեր Մկրտչյան

Հայաստանի, չէ՛, աշխարհի թիվ 1 արտիստն էր նա: Նա արտիստ էր ամենուրեք, անընդհատ, կենցաղային ամեն իրավիճակից մինչև մեծ բեմ ու մեծ կինո: Իբրև կատակերգակ դերասան՝ նրա կողքին կարելի է թվարկել մի քանիսին միայն, իսկ նրանից առաջ՝ և ոչ մեկին: Նա անձնական կյանք չունեցավ: Նրա ողջ կյանքը դեռ մանկությունից նվիրված էր արվեստին:

Կենսագրական փաստերն այստեղ ավելորդ են: Նշենք թերևս միայն այն, որ ծնվել է Գյումրիում հուլիսի 4-ին…
Անմահները ծննդյան և մահվան տարեթվեր չեն ունենում: Խաղացած դերերը թվարկելը փոքր ծավալի մեջ անհնար է. դրանք բոլորն էլ, մեծ թե փոքր, ընդմիշտ մնացել են հանդիսատեսի հիշողության մեջ: Կոչումնե՞րը: Հայաստանի, Վրաստանի, ԽՍՀՄ ժողովրդական դերասան էր, արժանացել էր թվարկված երկրների պետական մրցանակներին, բայց ամենամեծ կոչումը նրան փաղաքշորեն նվիրել էր ժողովուրդը՝ մեր Ֆրունզիկը: Պարզ ու մնայուն:

Հիշատա՞կը: Իր իսկ հիմնած արտիստական թատրոնը, որ իր անունն է կրում, Գյումրիում իր անունով փողոց… Սակայն ինչո՞ւ թվարկել, պարզապես լեգենդ, որպիսին դարձել էր դեռևս կենդանության օրոք, լեգենդար և ընդմիշտ անզուգական:

0 0 974 Июль 4, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում