Մաքս Լինդեր

Մաքս Լինդեր

Ֆրանսիացի անվանի կինոկատակերգու: Իսկական անունը` Գաբրիել Մաքսիմիլիան Լենյել: Ծնվել է 1893թ. դեկտեմբերի 16-ին: Պատանի հասակից խաղացել է փարիզյան վարիետեներում, ավարտել է Բորդոյի կոնսերվատորիան: Կինոյում նկարահանվել է 1905-ից: Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են «Երեք հրացանակիրները», «Դժբախտության յոթ տարիներ» և այլն: Առաջին համաշխարհային պատերազմից հետո հիմնականում նկարահանվել է Հոլիվուդում: Կարճ ժամանակում նրա ֆիլմերը դադարեցին հաջողություն ունենալ, ինչը Լինդերի ծանր հոգեկան ապրումների պատճառ դարձավ, ի վերջո հանգեցնելով ինքնասպանության. 1925թ. հերթական ծանր հոգեկան դեպրեսիայի ժամանակ նա վերջ տվեց իր բավական կարճ կյանքին:

0 0 2197 Декабрь 16, 2015

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում