Լեռ Կամսար (Արամ Թովմաղայան)

Լեռ Կամսար (Արամ Թովմաղայան)

Ծնվել է Վանում, 1888թ., քահանայի ընտանիքում: Սովորել է Վանի Երեմյան դպրոցում, ուսումը շարունակել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Ուսուցչություն է արել Վանի կենտրոնական վարժարանում, աշխատակցել «Աշխատանք» շաբաթաթերթին, որտեղ էլ տպագրվել են նրա առաջին ֆելիետոնները:

1915թ. մասնակցել է Վանի հերոսամարտին: Նույն թվականին շատ ընտանիքների հետ Թովմասյանները ևս ստիպված գաղթում են Երևան: 1916-1920թ.թ. տարբեր պարբերականներում լույս են տեսնում նրա երգիծական պատմվածքները:1920թ. Հայաստանի խորհրդայնությունից հետո Կամսարի ստեղծագործությունների մեջ տեղի է ունենում շրջադարձ:

Իհարկե, նա փաստորեն դառնում է խորհրդահայ նորաստեղծ երգիծաբանության ամենատաղանդավոր դեմքը, սակայն շուրջ 30 տարի (մինչև Ստալինի մահը) ու դրանից հետո էլ թերևս մինչև իր կյանքի վերջը ստիպված է լինում գրել այլաբանորեն կամ լավագույն գործերը թողնել անտիպ: Հատկապես բեղմնավոր է նրա ստեղծագործության վերջին փուլը (1954-1965): Այս շրջանում նա բազմաթիվ ֆելիետոններ և երգիծական մանրապատումներ է հրատարակում հիմնականում «Ոզնի» երգիծական հանդեսում, ինչպես Լեռ Կամսար, այնպես էլ Արա Մասյան գրական անուններով:

Քաղաքական սատիրայի մեծ վարպետը Պարոնյանի և Օտյանի ավանդույթների լավագույն շարունակողն էր, և իր հարուստ ու ինքնատիպ գրական ժառանգությունը ընդմիշտ ունի իր ուրույն տեղը մեր գրական գանձարանում:

0 0 1046 Октябрь 24, 2015

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում