Լեոնիդ Ենգիբարյան

Լեոնիդ Ենգիբարյան

Ծնվել է 1935 թ. մարտի 15-ին: Կրկեսի, էստրադայի և կինոյի արտիստ, մնջկատակ ու ծաղրածու: Ավարտել է Մոսկվայի էստրադային արվեստի պետական ուսումնարանը: Աշխատել է հայկական կրկեսում, իր ողջ տաղանդը նվիրաբերել հայ հանդիսատեսին: Պրահայում կայացած ծաղրածուների մրցույթում շահել է 1-ին մրցանակ: 1971-ին ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոն («Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները» ներկայացումները): Խոհափիլիսոփայական երանգավորումներ ունեն նրա ստեղծագործությունները՝ «Սիրտը ափի մեջ», «Բռնցքամարտ», «Ջութակ», «Օլիմպիական մեդալներ» և այլ շատ ու շատ մանրապատումներ: Նկարահանվել է «Ճանապարհ դեպի կրկես», «Մոռացված նախնիների ստվերները», «Մանեժում պատանեկությունն է» և այլ կինոնկարներում, որոնցով այսօր էլ հայ հեռուստադիտողը հիանում է ու հպարտանում: Հպարտանում, որ այս փոքրիկ մարմնով հանճարը մեր ժողովրդի մի մասնիկն էր, որ ծիծաղ էր սփռում աշխարհով մեկ, իր հոգում գուցե ունենալով մեծ տիրություն:

0 0 1198 Март 15, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում