Կատակերգություն

Կատակերգություն

Կատակերգություն — (հունարեն` կոմեդիա, որը բառացի նշանակում է «ուրախ երթ»), գրական-դրամատիկական ստեղծագործության տեսակ, որտեղ գործողությունը, բնավորությունները, հանգույցը, հանգույցի լուծումը ներկայացվում են ծիծաղելիի, զավեշտականի շրջանակներում: Հին հույն փիլիսոփա Արիստոտելի սահմանմամբ, «կատակերգությունը վատերի վերարտադրությունն է, սակայն ոչ նրանց ամբողջ արատավորությամբ, այլ լոկ ծաղրականի, քանի որ ծաղրականը վատի մի մասն է կազմում միայն: Ծիծաղելի կարող է լինել այն սխալը կամ արատը, որը ոչ մեկին վնաս չի պատճառում…»: Այս ժանրը ծագել է Հին Հունաստանում, ավանդական տոնախմբությունների ժամանակ կատարվող ուրախ խաղերից, ներկայացումներից: Իսկ որպես գրական ժանր ձևավորվել է մ.թ.ա. 5-րդ դարում, «կոմեդիայի հայր» Արիստոֆանի ստեղծագործություններով: Ավելի ուշ՝ արդեն ուշ միջնադարում տարածվելէ ողջ Եվրոպայում: Կատակերգության ժանրին են դիմել իրենց ստեղծագործություններում Մաքիավելին, Բոմարշեն, Մոլիերը, Շեքսպիրը, Լոպե դե Վեգան, Օսկար Ուայլդը, Բերնարդ Շոուն, Գրիբոյեդովը, Գոգոլը և շատ այլ անվանի գրողներ: Հայ գրողներից կատակերգության ժանրի մեծ վարպետներ են Գաբրիել Սունդուկյանը, Երվանդ Օտյանը, Հակոբ Պարոնյանը և այլոք:

0 0 757 Февраль 15, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում