Իվան Կռիլով

Իվան Կռիլով

Իվան Անդրեևիչ Կռիլովը ծնվել է Մոսկվայում 1769թ.: Ռուս նշանավոր գրող, առակագիր, լրագրողը 1782-ին Պետերբուրգում՝ արքունական պալատում եղել է մանր աստիճանավոր: 14 տարեկանում գրել է «Սրճագուշակուհին» կոմիկական օպերան, «Կատաղած ընտանիք», «Հորինողը նախասենյակում», «Չարաճճիներ» կատակերգությունները:

Ի տարբերություն իր նախորդների, որոնց առակներում գլխավորը բարոյախոսությունն էր, Կռիլովը ստեղծեց առակ — երգիծանք, առակ — կատակերգություն: Ողջ աշխարհում հայտնի են նրա «Գայլն ու գառը», «Ագռավն ու աղվեսը», «Ճպուռն ու մրջյունը», «Տերևներն ու արմատները», «Գայլը շնանոցում» և այլ առակներ: Դրանք թարգմանված են աշխարհի 50-ից ավելի լեզուներով: Կռիլովի հայ առաջին թարգմանիչներն են Խ. Աբովյանը, Գ. Այվազովսկին, Հ. Տեր-Զաքարյանը: Հետագայում շատ այլ հայ գրողներ ևս թարգմանել և փոխադրել են առակագրի հայտնի ստեղծագործությունները: Կռիլովը հայ իրականության մեջ ամենից շատ ընթերցված ռուս գրողներից է:

2 0 4568 Февраль 13, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում