Իլֆ և Պետրով

Իլֆ և Պետրով

Համատեղ աշխատած ռուս սովետական երգիծաբան — գրողներ:
Իլֆ Իլյա` իսկական անունը` Ֆայնզիլբերգ Իլյա Առնոլդովիչ, ծնվել է 03.10.1897-ին, Օդեսայում, վախճանվել է 13.4.1937-ին, Մոսկվայում:

Տպագրել է ակնարկներ, պատմվածքներ, ֆելիետոններ:

Պետրով Եվգենի` իսկական անունը` Կատաև Եվգենի Պետրովիչ, ծնվել է 30.11.1902(13.12.1902)-ին, Օդեսայում, վախճանվել է 2.7.1942-ին: 1923-ին տեղափոխվում է Մոսկվա: Աշխատում է որպես լրագրող:

Նրանք ծանոթացել են միմյանց հետ 1925-ին: Նրանց առաջին նշանակալից գործը եղել է «Տասներկու աթոռ» վեպը, որը մեծ համբավ բերեց հեղինակներին: Դրանից հետո էլի ու էլի բազմաթիվ պատմվածքներ ու վիպակներ` «1001 օր կամ Նոր Շահրազադե», «Պայծառ անձանվորություն» և այլն:

1931-ին լույս է տեսնում Իլֆի և Պետրովի «Ոսկե հորթը» վեպը: Իլֆի մահից հետո լույս է տեսնում «Հուշատետր» ստեղծագործությունը, որը գնահատվեց որպես գրական երևույթ: Պետրովը պարգևատրվել է Լենինի շքանշանով: Զոհվել է 1942-ին:

0 0 848 Май 11, 2014

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում