Իգոր Իլյինսկի

Իգոր Իլյինսկի
Խորհրդային անվանի կատակերգու, ռեժիսոր: Ծնվել է 1901թ., Մոսկվայում:
Խաղացել է բեմում 1918-ից, սկզբում Մեյերհոլդի անվան թատրոնում, այնուհետև` Մոսկվայի Փոքր թատրոնում և Գեղարվեստական-ակադեմիական թատրոնում (MXAT): Կինոյում դեբյուտը կայացել է 1924թ.: Նկարահանվել է այնպիսի անվանի կինոկատակերգություններում, ինչպիսիք են` «Սուրբ Յորգենի տոնը», «Միլիոններով տիկնիկը», «Երեք միլիոնի դատավարությունը», «Վոլգա-Վոլգա», «Կառնավալային գիշեր», «Հուսարական բալլադ»: «Կառնավալային գիշեր» ֆիլմում իր կերտած անզուգական Օգուրցովի դերը նա շարունակեց 1969-ին իր իսկ նկարահանած «Հին ծանոթը» կինոկատակերգությունում:

 

0 0 860 Октябрь 16, 2014

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում