Հենրիկ Հովհաննիսյան

Հենրիկ Հովհաննիսյան

Հայազգի խորհրդային կինոռեժիսոր: Ծնվել է 1918թ. սեպտեմբերի 1-ին, Երևանում: Սովորել է սկզբում Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, այնուհետև` Մոսկվայի համամիութենական կինեմատոգրաֆիական ինստիտուտում: Նրա առաջին կինոկատակերգությունը «Կրոշի արկածները» ֆիլմն էր: Մեծ ճանաչում բերեց նրա հաջորդ` «Երեք գումարած երկու» ֆիլմը, որը, ցավոք դարձավ նրա վերջին կինոստեղծագործությունը. մեկ տարի անց անբուժելի հիվանդությունը վաղաժամ կտրեց նրա կյանքի թելը: Հենրիկ Հովհաննիսյանը անսահման հումորի տեր մարդ էր, շատերին են հայտնի նրա «փոստերը», որ նա սիրում էր «նվիրել» իր մտերիմներին, ինչպես նաև պատահական մարդկանց: Իր կարճատև կյանքի ընթացքում նա հասցրեց մի վառ, անմոռանալի հետք թողնել: Անգամ նրա խաղացած մատուցողի էպիզոդիկ դերը իր իսկ «Երեք գումարած երկու» ֆիլմում շատ տիպաժային է ու համեմված նուրբ երգիծանքով:

0 0 2351 Сентябрь 1, 2015

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում