Համբարձում Խաչանյան

Համբարձում Խաչանյան

Ծնվել է 1894 թվականի փետրվարի 1(13)-ին Տրապիզոնում, վախճանվել 1944 թվականի հունիսի 30-ին: Հայ դերասան, ՀՍՍՀ վաստակավոր արտիստ: Կրթությունը ստացել է Եկատերինոդարի ռուսական դպրոցում, այնուհետև Սիմֆերոպոլում ավարտել մասնավոր կինոստուդիա: 1922-ից աշխատել է Սունդուկյանի անվան թատրոնում, հայ կինոմատոգրաֆիայի հիմնադիրներից է: Նկարահանվել է Հայկինոյում: Լավագույն դերերը կերտել է «Դոն Ժուան», «Կամակոր կնոջ սանձահարումը», «Վինձոյի զվարճալի կանայք» ներկայացումներում: Հիացել ենք նրա Դարչոյով («Պեպո»), Բադալով («Նամուս»), Կիկոսով («Կիկոս»), Նազարով («Քաջ Նազար»): Նկարահանվել է նաև համր կինոկատակերգություններում:

0 0 962 Февраль 1, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում