Հակոբ Պարոնյան

Հակոբ Պարոնյան

Հայ մեծ գրող-երգիծաբան, լրագրող, հրապարակախոս Հակոբ Պարոնյանը ծնվել է 1843 թվականի նոյեմբերի 19-ին Ադրիանապոլսում: Կրթությունը ստացել է ծննդավայրի Արշակունյան Վարժարանում: Այնուհետև, հաստատվելով Կ. Պոլսում, 1863-ին աշխատել է հեռագրատանը, զբաղվել գրական-լրագրական գործունեությամբ: 1871-72թ.թ. դասավանդել է Մեսպուրյան վարժարանում, ևս մեկ տարի ուսուցանել է Սկյուտարի ճեմարանում: Եղել է Պատրիարքարանի պաշտոնյա: 1879-ի հունիսից ընդմիշտ հաստատվելով Կ. Պոլսում` «Միացյալ ընկերություն հայոց»-ի քարտուղարն էր: Գրական ասպարեզ իջել է որպես թատերագիր՝ 1865-ին գրած «Երկու տերով ծառա մը» և «Ատամնաբույժն արևելյան» կատակերգություններով: Հ. Սվաճյանն իր հանդեսի երբեմնի աշխատակից և օգնական, խմբագիր Պարոնյանին հանձնեց «Մեղու»-ի խմբագրությունը, որը հետագայում սկսեց հրատարակվել «Թատրոն» անունով: Այստեղ է տպագրվել Պարոնյանի «Ազգային ջոջերը»: Հետագայում քաղաքական հետապնդումների և նյութական դժվարությունների պատճառով «Թատրոնը» փակվեց: Պարոնյանը հսկայածավալ գրական-հասարակական գործունեություն է ծավալել, թողել մեծարժեք ժառանգություն: Նրա յուրաքանչյուր ստեղծագործությունը հայ դասական թատերգության անգերազանցելի գոհար է: Մեծ երգիծաբանի «Պաղտասար աղբարը» և մյուս գլուխգործոցները ընդմիշտ մնացել են հայ թատրոնի երկացանկում:

0 0 3091 Ноябрь 19, 2015

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում