Գևորգ Հարությունյան

Գևորգ Հարությունյան

Գևորգ (Ժորա) Հարությունյանը ծնվել է 1928թ. սեպտեմբերի 7-ին Երևանում:
1946-ին ավարտել է բժշկական տեխնիկումը, 1962-ին` բժշկական ինստիտուտը:
1950-65թ.թ. աշխատել է մայրաքաղաքի առողջապահական տարբեր հիմնարկություններում: Սակայն բնությունը օժտել էր նրան դրամատուրգի վառ տաղանդով և առաջին իսկ փորձը դարձավ գլուխգործոց. Ռաֆայել Երիցյանի հետ գրեցին «Ոսկե ցլիկ» կինոկոմեդիայի սցենարը:

Բժիշկ — դրամատուրգը մինչև թատրոն մտնելը փոքրածավալ պիեսներ էր գրում երգիծական ռադիոծրագրերի համար: Առաջին մեծածավալ գործը «Նոր դռան շեմքին» պիեսն էր: Սկսվեց համագործակցությունը Աճեմյանի հետ: Պիեսը բեմադրվեց «Սրտի արատ» վերնագրով և մեծ հաջողություն բերեց հեղինակներին, միանգամից դառնալով հայ թատրոնի լավագույն կատակերություններից մեկը:

Հաջորդ երկու պիեսները՝ «Ծաղիկների աշխարհում», «Հիվանդ N199»-ը արդեն վկայեցին, որ ասպարեզ է իջել բոլոր ժամանակների հայ լավագույն դրամատուրգներից մեկը: Հետագայում հանդիսատեսը վայելեց «Ղազարը գնում է պատերազմ», «Հարսնացու հյուսիսից», «Խաչմերուկ» ներկայացումները:

Վերջինիս համար (մինչ այդ արդեն արժանացել էր արվեստի վաստակավոր գործչի կոչման) ստացավ Հայաստանի Պետական մրցանակ: Մեծ ժողովրդականություն վայելեց նաև Ժ. Հարությունյանի սցենարով նկարահանված «Շրթներկ N4» կինոնկարը:

Մինչ իր վերջին գլուխգործոցները՝ «Հարսնացուն հյուսիսից», «Խոշոր շահում», իր սցենարով նկարահանվեց «Հուշարձան» կինոնկարը: Ժորա Հարությունյան հեղինակը մնայուն արժեքներ ստեղծեց և՛ թատրոնում՝ նրա բեմադրված պիեսներից յուրաքանչյուրը խաղացվել է 300 անգամից ոչ պակաս, և՛ կինոյում. եթե ուրիշ որևէ բան արած չլիներ, արդեն միայն «Ոսկե ցլիկը» կամ «Հարսնացուն հյուսիսիցը» բավարար կլինեին, որ Ժորա Հարությունյանը ընդմիշտ մնար հայ թատրոնի և կինոյի պատմության մեջ: Եղավ ավելին:

0 0 2421 Сентябрь 7, 2015

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում