Գենադի Խազանով

Գենադի Խազանով
Ծնվել է 1945թ. դեկտեմբերի 1-ին: Էստրադայի, թատրոնի, կինոյի դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր (1995): Միջնակարգ և երաժշտական դպրոցներն ավարտելուց հետո փորձել է ընդունվել Շչուկինի անվան թատերական ինստիտուտ: Անհաջողության մատնվելուց հետո ընդունվել է Կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարան: 1969-ին ավարտելով այն` սկսել է աշխատել ՌՍՖՍՀ պետական էստրադային նվագախմբում` որպես հանդիսավար:
Դեռևս ուսանողական տարիներին Խազանովին մեծ ճանաչում բերեց խոհարարական տեխնիկումի ուսանողի մենախոսությունը: 1976թ. Ս. Ալտովի «Մրցանակ» մենախոսության, Հ. Հակոբյանի և Ն. Օզերովի նմանակումների համար արժանացել է Էստրադայի արտիստների V համամիութենական մրցույթի դափնեկրի կոչման:
1978թ. բեմադրել է «Կյանքի մանրուքներ», 1981-ին` «Ակնհայտն ու անհնարինը» ներկայացումները, որոնցում դերասանը ստեղծել է ժամանակակիցների զանազան տիպաժներ: Խազանովի սատիրան զայրույթ է առաջացնում պաշտոնական շրջանակներում, որոշ ժամանակով արգելվում են ոչ միայն ներկայացումները, այլև ընդանրապես ելույթները լայն հասարակության առջև: Սակայն Խազանովի հեղինակությունն ավելի է մեծանում. նա շարունակում է ելույթներ ունենալ ակումբներում, փակ երեկույթներում:
Մենախոսության ժանրից անցնելով պատմվածքին, նա 1987թ. ներկայացնում է «Փոքրիկ ողբերգությունները», որտեղ դերասանի ստեղծած հոգեբանական կերպարները ստիպում էին խորհել կյանքի, մարդկային ճակատագրերի դրամատիզմի մասին: Մենահամերգային ծրագրերի երկարատև ընդմիջումների ընթացքում հաջողությամբ նկարահանվում է կինոյում:
Արտասահմանյան բազմաթիվ հյուրախաղերից հետո (ԱՄՆ, Գերմանիա, Իսրայել) հանդիսատեսի համար «մեր տղա» դարձած դերասանը 90-ականներին կերպարանափոխվեց (փոփոխվեցին հագուստը, սանրվածքը)` հստակ սահմանագիծ դնելով իր և հանդիսատեսի միջև: 1997-ից Մոսկվայի պետական էստրադային թատրոնի գեղարվեստական ղեկավարն է:

 

0 0 925 Декабрь 1, 2015

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում