Ֆարս

Ֆարս

Ֆարս — (ֆրանսերեն farce, ծագել է լատիներեն farcio բառից, որը թարգմանաբար նշանակում է «սկսում եմ». միջնադարյան միստերիաները սկսում էին կոմիկ ներդիրներով) թատրոնի և գրականության տեսակ, որը հիմք է առել միջնադարյան արևմտաեվրոպական երկրներում: Ֆարսն առանձնացել է իր կոմիկական, զավեշտական, երգիծական ուղղվածությամբ, կենսուրախ ազատախոհությամբ: Ֆարսը հատկապես տարածված էր Ֆրանսիայում և Իտալիայում: Մոլիերը հաճախ էր իր ստեղծագործություններում դիմում ֆարսի հնարքներին, Իտալիայում այն իր հետ բերեց մի ողջ թատերական ուղղվածություն` «կոմեդիա դել արտե»: Մի փոքր ավելի ուշ ֆարսը սկսեց իր կատակերգություններում կիրառել Շեքսպիրը: Ֆարսի հնարքները մինչ օրս լայնորեն իրենց կրկեսային համարներում կիրառում են ծաղրածուները:

0 0 684 Ноябрь 2, 2015

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում