Էստրադա

Էստրադա

Էստրադա — (ֆրանսերեն estrade բառից, որի արմատը լատիներեն stratum-ն է, ինչն էլ բառացի կարող է թարգմանվել` «սալակված հատակ») մեկ ներկայացման կամ համերգի մեջ մի քանի բազմաբնույթ արտիստների ելույթները համակցող բեմական արվեստի տեսակ: Էստրադային արվեստի ակունքները գալիս են միջնադարյան Եվրոպայից, որտեղ ընդունված էին թափառաշրջիկ դերասանների` ժանգլյորների, շպիլմանների, պայացների և սկոմոռոխների փողոցային ելույթները: Ավանդաբար էստրադային արտիստները ձգտում են երգիծանքի, սատիրայի, նմանակումների, պարոդիայի ձևով մերկացնել իրականությունը, ալեգորիկ ներկայացնել մարդկային զգացմունքներն ու փոխհարաբերությունները: Ժամանակակից էստրադային արվեստի տարատեսակներից են մյուզիք-հոլլեր, վարիետեներն ու կաբարեները:

0 0 959 Октябрь 31, 2014

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում