Երվանդ Օտյան

Երվանդ Օտյան

Ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 19-ին Կ. Պոլսում, մահացել 1926 թվականի հոկտեմբերի 3-ին Կահիրեում:

Հայ գրող, եգիծաբան, լրագրող, հրապարակագիր Օտյանը կրթություն ստացել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում, հետո կարճ ժամանակ անց կրթությունը շարունակել է տանը: Պատանի հասակից տիրապետել է լեզուների և ընտանեկան հարուստ գրադարանը նրան ծանոթացրել է հայ և արտասահմանյան գրողների ստեղծագործություններին և ինքն էլ համակվել ընտանիքում տիրող գիտության, արվեստի պաշտամունքով:

Հանդես է եկել քրոնիկ-ֆելիետոններով, պատմվածքներով, նովելներով՝ «Սիրո նպատակ», «Վաշխառուն», «Կաղանդի վիպակ» և երգիծավեպով՝ «Միջնորդ տեր պապան»: Երբ սկսվեցին հայկական ջարդերը, նա այնտեղից գաղտնի հեռացավ և 1908-ի երիտթուրքական հեղափոխությունից հետո վերադարձավ Կ.Պոլիս:

1915-ի Մեծ Եղեռնի ժամանակ աքսորվել է Դեյր Էլ-Զոր, որտեղից հրաշքով փրկվել է: Հետագայում եղել է աշխարհի տարբեր երկրներում՝ Լիբանան, Եգիպտոս, որտեղ և վախճանվել է: Երգիծական պարբերականներ է հիմնադրել Փարիզում` «Ազատ խոսքեր», «Ազատ Բեմ», «Կրակ», Կ.Պոլսում՝ «Կառափնատ», «Սև կատու», «Մանանա», «Երգիծական տարեցույց» և այլն:

Կատարել է մի շարք թարգմանություններ ռուսերենից և ֆրանսերենից՝ Տոլստոյ, Դոստոևսկի, Գորկի, Մարկ Թվեն, Էմիլ Զոլա և այլն: Իրավամբ Հակոբ Պարոնյանից հետո Օտյանը իրավունք ունի կոչվելու «Ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբան» (Ա. Շիրվանզադե):

0 0 682 Сентябрь 19, 2015

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում