Երգիծանք

Երգիծանքը (գրականության և արվեստի մեջ) իրականության գեղարվեստական արտացոլման յուրահատուկ տեսակ է: Երգիծական ստեղծագործության հիմքում դրված է կոմիկականի գեղագիտական կատեգորիան:

Երգիծանքը ենթադրում է կյանքի այնպիսի կողմերի պատկերում, որոնք իրենց թերություններով հիմք են տալիս ծիծաղի համար: Գեղարվեստում որոշ ժանրեր, գրեթե պարբերաբար, կապված են կյանքի երգիծական ընկալման հետ, օրինակ` կատակերգությունը, վոդևիլը, առակը, ֆելիետոնը, պամֆլետը գրականության մեջ և թատրոնում, ծաղրանկարը, շարժը` կերպարվեստում:

Բացառապես երգիծական տաղանդով օժտված գրողներ են Մոլիերը, Սվիֆտը, Գոգոլը: Հայ գրականության մեջ այդպիսի դեմքեր են Պարոնյանը, Օտյանը, Լեռ Կամսարը և այլոք: Տարբեր են լինում երգիծանքի երանգները` անզիջում ոչնչացնող ծաղրից (սատիրա) մինչև թերությունների մեղմ պատկերում:

0 0 4260 Май 20, 2014

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում