Կոմեդի Ֆրանսեզ

Կոմեդի Ֆրանսեզ

«Կոմեդի Ֆրանսեզ» — Ֆրանսիայի ազգային հնագույն թատրոնը: Հիմնադրվել է 1680-ին, Փարիզում, Լյուդովիկոս 14-րդի հրամանագրով, իր մեջ միավորելով Մոլիերի և «Բուրգունդյան օթել» թատրոնները: 18-րդ դարի վերջում, ֆրանսիական հեղափոության հետևանքով, թատրոնում կլասիցիզմի պալատա-ազնվականական և դեմոկրատա-լուսավորական միտումները վերափոխվել են նորարարական-հեղափոխական երանգներով, բեմադրություններին հաղորդելով սուր, արդիական, երբեմն երգիծական ուղղվածություններ: Այդ ժամանակներից սկսված այս թատրոնը վերանվանվել է «Ազգի թատրոն»: Թատրոնում տարբեր ժամանակաշրաջններում խաղացել են խոշորագույն, ազգի կողմից սիրված և մեծ ժողովրդականություն վայելող դերասաններ:

0 0 832 Март 30, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում