Կոմեդիա դել’արտե

Կոմեդիա դել’արտե

Կոմեդիա դել’արտե — (իտալերենից բառացի` «դիմակների կատակերգություն»), իտալական ուշ միջնադարի ժողովրդական թատրոն, բնույթով բանավոր-իմպրովիզացիոն արվեստի կրող, որի ակունքները վաղ միջնադարի եվրոպական ժողովրդական աշխարհիկ թատրոնի ընդերքում են: Իր բարձրագույն ծաղկմանն է հասել 17-րդ դարում, որոշակի ազդեցություն կրելով ֆրանսիական ֆարսից և Վերածննդի դարաշրջանի իտալական կատակերգությունից (կոմեդիա էրուդիտա): Կոմեդիա դել’արտե-ն գրական տեքստ չի ունեցել, այլ սյուժետային պատրաստի սխեմաներ՝ տասնյակ տարբերակներով և անփոփոխ դիմակ-ամպլուաներ, որոնց հիման վրա խաղի կենդանի ընթացքում դերասանները հորինել են խոսքը և բեմական իրադրությունները, այդ ամենը զուգորդելով երգի, պարի, կատակների, բուֆոնադային-կրկեսային տեսարանների հետ: Կոմեդիա դել’արտե-ին հատուկ է եղել կերպարների երգիծական-գրոտեսքային խտացումը:

0 0 1031 Февраль 6, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում