Չարլի Չապլին

Չարլի Չապլին
Չարլզ Սպենսեր Չապլինը ծնվել է1889թ. ապրիլի 16-ին, Լոնդոնում, վախճանվել է 1977թ. դեկտեմբերի 25-ին Վևում (Շվեյցարիա):

Քիչ է ասել` ամերիկյան կինոռեժիսոր, դերասան, կոմպոզիտոր, պրոդյուսեր և սցենարիստ: Նա պարզապես Չարլի Չապլինն է, կատակերգության արքան, ինչպես Պելեն` ֆուտբոլում:

Ծագումով անգլիացի է: Մեծացել է դերասանների ընտանիքում: Սկզբում հանդես է եկել մյուզիք-հոլում, 1907-1912թ.թ. աշխատել է Ֆ. Կառնոյի մնջախաղի թատրոնում:

Դեբյուտը կինոյում` 1914-ին էր` Մ. Սեննեթի «Բախտավոր Չարլին» ֆիլմում: Նույն թվականին նկարել է իր առաջին ֆիլմը` «Գարնանային տենդ»-ը: Շատ պայմանագրեր է կնքել ամենատարբեր կինոստուդիաների հետ: Այս շրջանում Չապլինը ձգտել է զուգակցել վարիետեն, մնջախաղի թատրոնի և կինոյի սկզբունքները, թեթև իմաստ, էքսցենտրիկ, զվարճաբան կատակերգություններից («Ողջ գիշերը», «Գիշերվա ժամը 1-ին» և այլն) հասնելով ճշմարիտ կենսավիճակների:

Նրա տաղանդը լավագույնս դրսևորվել է «Շան կյանք», «Թափառաշրջիկը», «Բանկ», «Ներգաղթածը» և այլ ֆիլմերում:

1922-ին Չապլինը հիմնել է «Չարլզ Չապլին ֆիլմ փրոդաքշն» սեփական կինոֆիրման` ձեռք բերելով ստեղծագործական անկախություն: Ետպատերազմյան տարիներին Չապլինը ստեղծել է «Մսյո Վերդու» (1947) դաժան, հոռետեսական ֆիլմը: 1952-ին Չապլինը վտարվել է ԱՄՆ-ից. բնակություն է հաստատել Շվեյցարիայում: 1957-ին Անգլիայում նկարահանել է «Արքան Նյու Յորքում» ֆիլմը: Վերջին աշխատանքը կինոյում «Հոնկոնգցի կոմսուհին» ռոմանտիկական կատակերգությունն էր:

Ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործին մատուցած ծառայությունների համար նրան շնորհվել է Խաղաղության միջազգային մրցանակ:

 

0 0 2976 Май 12, 2014

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում