Մասնակիցներ

ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ (ՊՕՆՉՕ)

ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ (ՊՕՆՉՕ)
Ծնվել եմ 1960թ., որովհետև 59-ին չստացվեց: Չեմ փոշմանել, որ ծնվել եմ և երախտապարտ եմ ծնողներիս ու Աստծուն: Մինչև հիմա անհաջող փորձեր եմ անում ինձ կրծքից կտրելու համար, բայց, ավաղ, չի ստացվում: Արդեն հարմարվել եմ և հույսս կտրել, գոնե առաջիկա 44 տարում:
0 0 264 ավելին

ԶՈՐԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ԶՈՐԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Ծնվել եմ 1962թ. հոկտեմբերի 11-ին, Երևանում:1969-79թ.թ. սովորել եմ թիվ 54 դպրոցում, 1982-84թ.թ.` Հայհամերգին կից էստրադային ստուդիայի օրիգինալ ժանրի բաժնում, Սոս Պետրոսյանի կուրսում:1984-96թ.թ. աշխատել եմ Երևանի մնջախաղի թատրոնում` Արսեն Փոլադովի ղեկավարությամբ, 1996-ից` ինձ հոգեհարազատ մասնագիտությամբ` ծաղրածու: Մասնակցել եմ բազում փառատոների` արժանանալով դափնեկրի կոչման:
0 0 243 ավելին

ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ

ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ
«Մեկից մեկ» երգիծախմբի կողմից արժանացել է «Ծիծաղի Արքա» տիտղոսին 2006թ. ապրիլի 1-ին, «Ոզնի» հանդեսի գլխավոր խմբագիր, «Երգիծաբանների միության» նախագահ, «Ծիծաղի տան» հիմնադիր-վարող…       ՆԱԵՎ ԾԻԾԱՂՈՎ ՊԻՏԻ ՀԱՂԹԵՆՔ Ասում են,
0 0 391 ավելին

ՍԱՄՎԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՍԱՄՎԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ծնվել է 1975թ. ապրիլի 23-ին, Երևանում: Դեռ մանկուց զարմացրել է հարևաններին` նմանակումներով: 1992թ. ընդունվեց Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ: Բայց դեռ պատմաբանի որակավորում չստացած, դեռևս ուսանող, 1994-ից սկսեց պարբերաբար հանդես գալ փոքր ու մեծ բեմերում ու երկու տարի անց` 1996-ին դարձավ մեզանում առաջին անգամ անցկացված հումորի և երգիծանքի փառատոնի կրկնակի հաղթող:  
0 0 147 ավելին

ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆ

ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆ
Նշանավոր թատերական գործիչ Կ. Ս. Ստանիսլավսկին ասում էր` դերասանն ամեն անգամ պիտի մեռնի դերի մեջ: Բայց այնպես ստացվեց, որ բացի հոգեկան տառապանքներից շատ դերերում, լինի դա թատրոնում, թե կինոյում, մեռնում էին իմ կերպարները նաև ֆիզիկապես: Սակայն… ինչպես տեսնում եք, ողջ և առողջ եմ,
0 0 209 ավելին

ԳԵՎՈՐԳ ԴՈԴՈԶՅԱՆ

ԳԵՎՈՐԳ ԴՈԴՈԶՅԱՆ
Ծնվել է 1959թ. դեկտեմբերի 27-ին: Սովորել է տարբեր ուսումնական հաստատություններում, այդ թվում` Երևանի Գեղարվեստաթատերական և Մոսկվայի կրկեսային ինստիտուտներում:  20 տարի խաղացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Բոլոր դերերն էլ սիրելի են, իսկ դեր, որ կուզեր խաղալ, պարզապես չկա: Միակ ցանկությունն այն է,
0 0 200 ավելին

ՎԱՐԴԱՆ ԱՄԻՐՅԱՆ

ՎԱՐԴԱՆ ԱՄԻՐՅԱՆ
Ծնվել է Գավառում (Կամո) 1960թ., մեծացել` Երևանում, սովորել՝ Սանկտ-Պետերբուրգում, ստացել էստրադայի դերասանի, աճպարարի որակավորում: Հյուրախաղերով հանդես է եկել Հնդկաստանում, Սիրիայում, Հորդանանում, Եգիպտոսում, Գերմանիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Բելգիայում, Ավստրիայում, Անգոլայում, Կոնգոյում, ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, Հայաստանի բոլոր մարզերում, ԼՂՀ-ում և այլուր: 1993-2004 թ.թ. ապրել և աշխատել է Իսրայելում:
0 0 107 ավելին

ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆ (ՂԱԶԱՐՅԱՆ)

ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆ (ՂԱԶԱՐՅԱՆ)
Ծնվել եմ 1927 թվի հուլիսի 10-ին՝ Վարդավառի տոնի օրը, Նորագավիթ գյուղում: Ես շուտ երկկենցաղ դարձա. գյուղում՝ գյուղացի, քաղաքում՝ քաղաքացի: Ու, չնայած, բոլորի նման ես էլ քնելիս աչքերս փակում էի, բայց ինձ համարում էին աչքաբաց տղա, …որն արդեն 44 տարի իր «Հորիզոնի արկածները»
0 0 670 ավելին

ՔՐԻՍՏ (ՔՐԻՍՏԱՓՈՐ) ՄԱՆԱՐՅԱՆ

ՔՐԻՍՏ (ՔՐԻՍՏԱՓՈՐ) ՄԱՆԱՐՅԱՆ
Ծնվել է Երևանում, 1961թ.: Երևանի թիվ 114 դպրոցը, ապա Գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը ավարտելուց, խորհրդային բանակում ծառայելուց հետո, մի շարք հեռուստաընկերություններում զավեշտական ծրագրեր կյանքի կոչելուց հետո մասնագիտացավ մանկական հաղորդաշարեր ստեղծելու ասպարեզում.»Տուն-տունիկ», «Վարուժն ու Մերուժը»: Ստեղծեց երգեցիկ Այբբենարանը, «Ոսկեջրած ձկնիկը» սատիրան,
0 0 188 ավելին

ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ

ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ
Սիրելի արտիստը դպրոցական տարիներից սկսած ծիծաղ է բաժանում իր ժողովրդի ամենատարբեր հատվածներին թե’ Հայաստանում, թե’ Արցախում, թե’ Սփյուռքում: Դեռ Երևանի Չարենցի անվան դպրոցի աշակերտ էր, երբ մեզանում դարձավ «ՈՒՀԱ»-ի առաջին աստղը: Այդ տարիներին արդեն նա հրաշալի պարող էր և արվեստ մտավ…
0 0 140 ավելին

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում