Լուր-հա-լուր

ՀԱՎԱՏԱԼ, ԹԵ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ…

ՀԱՎԱՏԱԼ, ԹԵ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ…
Կամբոջայում ոստիկանները երկու հոգևորականի են ձերբակալել, ովքեր մետամֆետամին են օգտագործել: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը: 19-ամյա Չան Բունի և 36-ամյա Փիչ Դևիդի ննջարաններում հետախուզման արդյունքում հայտնաբերվել են ալկոհոլ, թմրանյութեր և պահպանակներ: Երկու հոգևորականներին էլ զրկել են կոչումից:
0 0 561 ավելին

ԲԱՆԱՆ ԿՈԿԱԻՆՈՎ … (շուտով վաճառքում)

ԲԱՆԱՆ ԿՈԿԱԻՆՈՎ … (շուտով վաճառքում)
Դուբայի անցակետը Հարավային Ամերիկայից տարվող բանանի բեռի մեջ 171 կգ կոկաին է հայտնաբերել: Այս մասին հայտնում է էմիրաթական WAM տեղեկատվական գործակալությունը: Առգրավված կոկաինի արժեքը սև շուկայում գնահատվում է ավելի քան 50 մլն դոլար: Գործակալության տեղեկացմամբ՝ դա ԱՄԷ-ում առգրավված թմրանյութի ամենամեծ խմբաքանակներից է 5 տարվա ընթացքում:
0 0 1495 ավելին

ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԻՆ` «ԳԾԵՐԻՑ ՔՑԵԼՈՒ» ՄԵԿՆԱՐԿԸ…

ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԻՆ` «ԳԾԵՐԻՑ ՔՑԵԼՈՒ» ՄԵԿՆԱՐԿԸ…
Կարմիր գծերի դեմ պայքարող «Դո’ւրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության մի քանի վարորդներ, որպես բողոքի նշան, սեպտեմբերի 24-ին սև ներկեցին Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում՝ Շենգավիթի թաղապատերանի մոտակայքում, Parking City Service ընկերության կողմից արված կարմիր գծանիշերի մի մասը:
0 0 636 ավելին

ՀՈԳՆԱԾՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՀՈԳՆԱԾՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
 ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ընթացքում, արել են համատեղ հայտարարություն,  թե`  «Հոգնանք  անիմաստ իրար տեսնելուց»… 
0 0 551 ավելին

ՀՀ ԿԸՀ-Ի ԱՐԿԱԾՆԵՐԸ՝ ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ…

ՀՀ ԿԸՀ-Ի ԱՐԿԱԾՆԵՐԸ՝ ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ…
Անկախ Շոտլանդիայի կողմնակիցները կոչ են անում վերանայել հանրաքվեի արդյունքները՝ մատնանշելով ձայների հաշվման ընթացքում ՀՀ-ից հրավիրված՝ ԿԸՀ աշխատակիցների մասին լուրերը…
0 0 598 ավելին

ԿԻՄ ՉԵՆ ԻՆԸ ՊԱՆԻՐ Է «ԾԱԿՎՈՒՄ»…

ԿԻՄ ՉԵՆ ԻՆԸ ՊԱՆԻՐ Է «ԾԱԿՎՈՒՄ»…
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը պանրից է գիրացել՝ գրում է The Daily Mirror-ը: Պարբերականը հիշեցնում է, որ Կիմ Չեն Ինն «Էմմենտալ» տեսակի պանիր սկսել է սիր
0 0 1553 ավելին

«Ոսկե գլոբուս»` Ջորջ Քլունիին…

«Ոսկե գլոբուս»` Ջորջ Քլունիին…
Հոլիվուդյան դերասան ու ռեժիսոր Ջորջ Քլունին կարժանանա Սեսիլ Դեմիլյայի անվան հատուկ «Ոսկե գլոբուս» արձանիկի, որը շնորհվում է զվարճանքների աշխարհում ունեցած ակնառու ավանդի համար:
0 0 806 ավելին

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում