ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք, «ՎԱՐԱԿԻՉ» ԵՆ
Ֆրանսիացի նեյրոֆիզիոլոգներն ապացուցել են, որ վարքագծի հետ կապված անհատական մի քանի այնպիսի առանձնահատություններ, ինչպիսիք են ծուլությունը, անհամբերությունը կամ խելամտությունը, իրականում «վարակիչ են»: Վերջին տարիներին գիտնականները նկատել են, որ բազմաթիվ առօրյա շարժումներ և հույզեր, ինչպիսին հորանջելն է կամ իրեն քորելը, ևս «վարակիչ» են: