Հայ-Slang

Չմո

Չմո
Գործ ունենք անհայտ ծագումնաբանության հետ, սակայն կիրառության ոլորտները միանգամայն աներկբա են: «Չմո»-ն, որպես օրենք, օգտագործում են այս կամ այն անցանկալի ու տհաճ անձնավորությանը պիտակելիս: «Չմո» կարող է լինել, օրինակ, այն քաղաքացին, որը հագնված է անճաշակ ու հնաոճ, կոշիկների կապը քանդվել է,
0 0 2395 ավելին

Լոճո

Լոճո
«Լոճելը», ինչպես գիտենք, այն վիճակն է, երբ ֆիզիկական մարմինն այնպես է դեֆորմացվում, որ կորցնում է իր բնականոն վիճակը: Այսպես են անվանում այն մարդկանց, ովքեր իրենց բերանները «լոճելու» աստիճան փորձում են գերագնահատել սեփական անձը, գործողություններն ու անզուգական ունակությունները:
0 0 587 ավելին

Բառադի

Բառադի
Շատ հաճախ և ամեն առիթով կիրառվող, մեզ համար գրեթե միս ու արյուն դարձած արտահայտություն է, որը հիմնականում բնութագրում է պատասխանատվության զգացումից զուրկ կամ իրենց գործողությունների հաջորդականությունը լավ չպատկերացնող մարդկանց: Երբեմն նաև օգտագործվում է անիմաստ, անկապ երևույթներն ու գործողությունները բնութագրելիս:
0 0 1070 ավելին

Դվիժենիներ տալ

Դվիժենիներ տալ
Անզեն աչքով անգամ երևում է, որ արտահայտության հիմքում ռուսերեն «движение», ասել է թե` «շարժում» բառն է: Արտահայտությունը կիրառվում է  կենցաղային և սոցիալական ասպեկտներով` անլիարժեքության բարդույթից ձերբազատվելու, շրջապատի վրա անջնջելի տպավորություն թողնելու, անվիճելի հաղթանակի հասնելու և այլ նմանատիպ նպատակներով:
0 0 550 ավելին

Փախած

Փախած
Բավականին բարդ բացատրություն ակնկալող այս արտահայտությունը ուղղված է բոլոր այն անձանց, ովքեր իրենց վարքագծով ցուցաբերում են իրական աշխարհի հրամայականների հետ ընդհանուր քիչ բան ունենալու միտումներ: Երևի թե այստեղից էլ «փախածությունը», ասել է թե` իրականությունից փախչելու դրսևորումները:
0 0 786 ավելին

Սֆթուց

Սֆթուց
Ինչ-որ իրավիճակի, գործընթացի սկզբնական վիճակը բնութագրող արտահայտություն: Փաստորեն, այն փոխարինում է ակադեմիական «ի սկզբանե»-ին: Այսպիսով, եթե փորձենք այս արտահայտության մի «կարկառուն» օրինակ բերել, այն կհնչի այսպես. «սֆթուց էդ աղջիկը դուրս գալիս էր, բայց մերը` ապագա զոքանչս, էնքան մուտիլովկա ու տինտիրիտներ արեց,
0 0 978 ավելին

Քյաստըմ տալ

Քյաստըմ տալ
Թե որտեղից է ծագել այս տհաճ հնչողությամբ բառը, հնէաբաններին դեռ պարզ չէ: Այս գործողությունն իրենից ներկայացնում է որևէ վիճակի, իսկ ավելի հաճախ` մարդկային բարդ հարաբերություններին կամ դրանց կոնկրետ փուլին դադար կամ ավարտ տալը:
0 0 846 ավելին

Զաստավիտ

Զաստավիտ
Անցանկալի իրավիճակ, երբ այս կամ այն սուբյեկտը գործ ունի ստիպողական քայլեր անելու իրողության հետ: Իհարկե դժվար չէ կռահել, որ արմատը մեզ քաջածանոթ ռուսերենի «заставить» բայն է, որն էլ թարգմանաբար նշանակում է վերը նշված ստիպողականությունը: Այս իրավիճակը հատկապես բնորոշ է ընտանեկան-թաղային-բակային,
0 0 579 ավելին

Նավոդկա

Նավոդկա
«Նավոդկա»-ն, այսինքն ուշադրությունը մի բանի, որևէ մեկի վրա ուղղորդելը, որպես օրենք, ամենաանմիջական կապ ունի «ծակվելու»  հետ, քանի որ այն իրականանում է վերջինիս արդյունքում: «Նավոդկա» տվողներն այն մարդիկ են, որոնց առաքելությունն է ինչ-ինչ նպատակներով տեղեկություններ հաղորդել իրավապահ մարմիններին կամ հակառակորդ խմբավորման անդամներին,
0 0 848 ավելին

Մի՜ վախտ

Մի՜ վախտ
Տասնամյակներ առաջ այս արտահայտությունը միանշանակ ժամանակային իմաստ էր պարունակում: Սակայն, ինչպես ասում են, փոխվում են ժամանակները` փոխվում են արժեքները: Եվ ահա նոր շուկայական հարաբերությունների համատեքստում «մի վախտը» սկսեց արտահայտել քանակական իմաստ: Բերենք ասվածի մի վառ օրինակ. «Իրիկունը իմ համար տանը լռված էի,
0 0 668 ավելին

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում