Հայ-Slang

Լացըցնել

Լացըցնել
Գործողություն, որի հետևանքով սուբյեկտը հասնում է անվիճելի ու տպավորիչ հաղթանակի դիմացինի նկատմամբ, այսինքն` դիմացինին կարող է հասցնել լացելու ոչ ցանկալի վիճակին: Ուշագրավն այն է, որ դիմացինը կարող է լինել ինչպես ֆիզիկական անձ (մարդ, կազմակերպություն, մրցակից թիմ), այնպես էլ` ցանկացած բան. օրինակ կարելի է «լացըցնել»
0 0 560 ավելին

Բազարներ

Բազարներ
Արդեն մասամբ իր դարն ապրած «ռազբիրատի» (ռուսերեն «разбирательство» բառից, ասել է թե` «խոսենք, հասկանանք, թե ով է ճիշտ, ով` սխալ») մոդեռն տարբերակն է: «Բազարներ» սովորաբար վարում են փողոցի օրենքներին լավ գիտակ, հղկված խոսելաոճով անձինք, ովքեր դիմացինին հիմնականում դիմում եմ «ընգեր ջան»-ով:
1 0 1209 ավելին

Հախ

Հախ
Այս հստակ հնչողություն ունեցող բառը գրեթե երբեք հանդես չի գալիս միայնակ, այլ համադրվում է «հախը տալ», «հախ ու հաշիվ անել» և նմանատիպ այլ բառակապակցություններով: Հախը, փաստորեն ինչ-որ մեկին կամ, գործնական հարաբերությունների դեպքում` որևէ կողմին, դե յուրե հասանելիքն է:
0 0 561 ավելին

Յուղ վառել

Յուղ վառել
Արտասանելով, ասենք, «ընգեր, դու յուղ ես վառում» բառակազմությունը, փորձ է արվում դիմացինին հասկացնել, որ նրա պահվածքը կամ արտահայտած գաղափարներն ունեն վառած յուղով աշխատող շարժիչի ազդեցություն, ասել է թե` անօգուտ են, անիմաստ,  նույնիսկ` վտանգավոր:
0 0 2160 ավելին

Օբյեկտ

Օբյեկտ
Այս բազմիմաստ գոյականը ներկայումս իր մեջ միավորում է սնկի նման սփռված «հացատները», «թոնրաշխարհներն» ու «թոնրատները», մի խոսքով` խորհրդային դարաշրջանի «վետերոկները», այսինքն մի վայր է, որտեղ կարելի է մի կտոր հաց ուտել, բաժակ բարձրացնել և գործնական ու անձնական հարցեր լուծել, այն,
0 0 1164 ավելին

Դավադիտ

Դավադիտ
Խոսքը գնում է հոգին հանելու, չափն անցնելու, ծայրահեղ գործողությունների դիմելու անխուսափելիության և նմանատիպ անցանկալի հոգեվիճակների մասին: Օրինակ, երբ վերևի հարևանը ամեն անգամ ջուր է լցնում ձեր գլխին, իսկ դուք էլ նրան ամեն անգամ մուտքում տեսնելիս զգուշացնում եք, սակայն նրա` «Աբո ջան վարիանտ չկա,
0 0 630 ավելին

Վնուշկեք

Վնուշկեք
Ինչպես նկատում եք, նորից ռուսական արմատով բառի հետ գործ ունենք: Այս անգամ խոսքը գնում է մի այնպիսի հոգեվիճակի մասին, երբ արտաքին գործոններից դրդված, անձնավորությունը սկսում է իրեն ներշնչել ամեն տեսակ բացասական ինքնագնահատկաններ, որոնք էլ համապատասխան զարգացումներ են ունենում, ասենք` որ դեմքը շատ պզուկոտ է,
0 0 792 ավելին

Ֆռթոն

Ֆռթոն
Ֆռթոնը կարող է որոշ առումով հոմանիշ լինել «ֆռիկներին», «տինտիրիտներին» կամ «կռուտիտներին», այսինքն բոլոր այն գերժամանակակից տերմիններին, որոնցում առկա է խորամանկության, կեղծավորության, ապօրինի եղանակներով սեփական շահերը առաջ մղելու գործընթացները:
0 0 524 ավելին

Թռնել

Թռնել
Ժամանակակից արտահայտություն է, որը ոչ մի կապ չունի «թռիչք» գործողության հետ: «Թռնելն» իր ներկայիս իմաստով կիրառվում է, որպես «քցելուն» տրամաբանորեն հաջորդող գործընթաց, այսինքն` ոմանց սոցիալ-տնտեսական շահերը ոտնահարելուց հետո անհրաժեշտ է լինում կորցնել հետքերը, այն է` փոխել բնակավայրը, գրասենյակի տեղը, հեռախոսահամարները,
0 0 542 ավելին

Կիլդիմ(ներ)

Կիլդիմ(ներ)
Այս բարդ իմաստ ու նույնքան բարդ հնչողություն ունեցող բառի արմատները միանգամայն անհայտ են, դրա ծագման մասին հիշատակումներ չես գտնի անգամ հին շումերների ձեռագրերում: Կիլդիմի հնարավորինս հստակ բացատրությունը կարող է ձևակերպվել մոտավորապես որպես խառնաշփոթ, գլխացավանք առաջացնող իրավիճակին համարժեք մի բան, այսինքն,
0 0 1061 ավելին

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում