Հայ-Slang

Չամռվել

Չամռվել
Անհասկանալի ծագումնաբանությամբ այս բայն արտահայտում է մի այնպիսի տրաճ իրավիճակ, երբ որևէ անձնավորություն իր այս կամ այն նպատակին հասնելու համար պոկ չի գալիս մեկ այլ անձնավորությունից, հիմնականում` հաշվի չառնելով դիմացինին հասցրած հոգեբանական դիսկոմֆորտի աստիճանը: Սովորաբար «չամռվում» են դեռևս անծանոթ աղջկան,
0 0 1388 ավելին

Օրթախ

Օրթախ
Բավական տհաճ հնչողությամբ այս բառն իր հիմքում շուկայական հարաբերություններին առնչվող երանգներ ունի: Օրթախ են, փաստորեն, իրար հետ գործի մեջ մտած ֆիզիկական/իրավաբանական անձինք, որոնք համատեղ շահույթ են հետապնդում: Դժվար չէ նկատել, որ գրական լեզվով օրթախը փայատերն է, երբեմն նաև շահառուն:
0 0 1825 ավելին

Պրապուսկատ

Պրապուսկատ
Այս արտահայտությունն իր կյանքի ուղեգիրը ստանում է հիմնականում բակային «ռազբորկաներ»-ում, իսկ հաճախ` շարունակվում կալանավայրային փոխհարաբերություններում: Կարճ ասած, «պրապուսկատ»-ն այն դեպքն է, երբ տվյալ անձը` գողական չափանիշներով իրեն սխալ է պահում, ինչից հետո անպայման վրա է հասնելու նույն գողական օրենքներով հասանելիք պատիժը:
0 0 742 ավելին

Տանո՜ւմ ա…

Տանո՜ւմ ա…
Այս` մեծ ժողովրդականություն վայելող արտահայտությունը, որպես օրենք, հնչում է ինչ-որ մի գործընթացի, երևույթի` մեծ ազդեցություն, տպավորություն, ուժեղ զգացմունքներ թողնելիս: Կարող է «տանել», օրինակ, սպիտակցի Հայկոյին լսելիս, հայկական  հերթական սերիալը նայելիս, Սևանում հարբած լողալիս (չնայած վերջին դեպքում կարող է բառիս բուն իմաստով էլ տանել) և այլն:
0 0 813 ավելին

Ծվըցնել

Ծվըցնել
Այս հակասական զգացմունքներ առաջացնող բառն արտահայտում է այնպիսի համալիր գործողությունների բովանդակային էությունը, որոնք տվյալ սուբյեկտին, այսինքն` տվյալ գործողությունն իրականացնողին հոգեկան կամ ֆիզիկական լիակատար բավարարվածություն են ապահովում:
0 0 721 ավելին

Կայֆարիկ

Կայֆարիկ
Homo sapiens-ի հատուկ տեսակ, ով իր կենսակերպում նախապատվությունը տալիս է հաճույքներին, այսինքն` «կայֆ բռնելուն»: Այն կարող է դրսևորվել տարբեր ձևերով` կախված մարդու էությունից ու նախասիրություններից: Կարելի է «կայֆ բռնել» կաթնաշոռն ու թթվասերն իրար խառնելուց, «Գրանդ Չերոկին» մայթերով քշելուց, «Հայլուր» նայելուց կամ օճառը բաց աչքերին քսելուց (սրանք մազոխիզմի դրսևորումներ են),
0 0 810 ավելին

Բրջով

Բրջով
Երիտասարդության շրջանում տարածում գտած արտահայտություն է, որը միանշանակ փոխարինում է հավաքական միավորներին` «բոլորով», «միասին», «կոլեկտիվով» և այլ հնացած արտահայտությունների: Բառի ծագումնաբանությունը դեռևս անհայտ է ինչպես լեզվաբանների, այնպես էլ` այն օգտագործողների համար:
0 0 497 ավելին

Տժժալ

Տժժալ
Էյֆորիկ հոգեվիճակ պատկերող արտահայտություն, որը գործածության մեջ է մտնում հատկապես մարդկային մեծ զանգվածների առկայությամբ: Օրինակ, երբ լեփ-լեցուն դահլիճում հայտարարվում է «տժժո~ւմ ենք բոլորս», դա կարելի է ընդունել որպես «եկեք ուրախանանք» ուղերձ: «Տժժալ»-ն ունի իր ածանցյալները. «տժժիկ»-ը կարելի է ընկալել որպես կատակ,
0 0 1210 ավելին

Աբեզալովկա

Աբեզալովկա
Ինչ-որ բան ստիպողական, հանգամանքներից դրդված կամ, մեր ազգային դիմանկարին բնորոշ, ըմբռնումով անելը: Անզեն աչքով էլ երևում է, որ հերթական անգամ գործ ունենք ռուսական արմատի հետ: «Աբեզալովկայի» անհամար կրկնությունների կարելի է հանդիպել Ամանորին` այցելելով անթիվ-անհամար ազգական-ծանոթ-բարեկամի:
0 0 504 ավելին

Յակռվել

Յակռվել
Արմատը միանգամայն պարզ է` ռուսերեն «якорь» բառն է: «Յակռվել» նշանակում է խարիսխ գցել, այսինքն տեղակայվել, հիմնավորվել մի բարենպաստ, կենսական պայմաններով հարմար տեղում: Կարելի է «յակռվել», օրինակ, մերժել չկարողացող ազգականի, ընկեր-ընկերուհու տանը, որտեղ շատ ուտելիք կա, ձմռանը տաք է, իսկ հեռուստացույցն էլ հարթ էկրանով ու պարաբոլիկ ալեհավաքով է:
0 0 1020 ավելին

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում