Հայ-Slang

Կռայիտ անել

Կռայիտ անել
Ասել է թե` «ծայրից մի փոքր թռցնել` սեփական կարիքները հոգալու նպատակով»: Սա բոլորովին գողությունը չէ, եթե իրավապահները ավելորդ հետաքրքրություն չցուցաբերեն, բայց նաև` այդքան էլ խրախուսելի արարք չէ: Հիշո՞ւմ եք Մհեր Մկրտչայի հերոսին, ով վրդովված հարցնում էր.  «Հազար ոչխար եմ պահում,
1 0 434 ավելին

Քսիֆ

Քսիֆ
Այս, ոչ այնքան հաճելի հնչող բառի ծագումն անհայտ է, սակայն դժվար թե այն մեզ հասած լինի դարերի խորքից: Քսիֆը, փաստորեն, այն ամենն է, ինչ կարող է ամենաբարի մղումներով հասցվել կալանավայրում իր ազատազրկման ժամկետը «գլորող» անձին` նրա մռայլ կեցությունը մի փոքր քաղցրացնելու նպատակով:
0 0 1350 ավելին

Մուխլյոժ

Մուխլյոժ
Փոքր ինչ հիշեցնում է «մուտիլովկան», սակայն ունի ավելի լայն, բավական բարդ ու շատերի համար դեռևս անհասկանալի իմաստ: Հենց այդ անհասկանալիությունն էլ հիմնականում խթանում է բառի կիրառությունը` «թող գնան ու հասկանան, թե ինչ էի ուզում ասել»:
0 0 516 ավելին

Քյանդրել

Քյանդրել
Այս արտահայտության հանրության կողմից ավելի ընդունելի տարբերակը «կապելն» է: Սակայն խոսքը գնում է ոչ թե կոշիկը կամ թարմ վերքը կապելու մասին, այլ մարդկային հարաբերությունների, մասնավորապես, կարելի է «քյանդրել» միամիտի տպավորություն թողնող ամերիկացի շեֆին (հետո միայն հասկանալ, որ դա չստացվեց), փողոցով քայլող աղջկան:
0 0 613 ավելին

Կպռճկվել

Կպռճկվել
Այս բավականին անբարեհունչ արտահայտության հիմքում ընկած է մարդկային փոխհարաբերություններում հաճախ հանդիպող սոցիալական երևույթ, երբ անտեղի ակտիվություն է ցուցաբերվում այս կամ այն անձի հետ այս կամ այն հարցով շփվելու, պարզաբանումներ գտնելու ուղղությամբ: Դժվար չէ կռահել, որ «կպռճկվողները» հանրության կողմից անցանկալի տարրեր են և հաճախ լուրջ հակազդեցություն են ստանում:
0 0 475 ավելին

Չդզել

Չդզել
Հաճախ կարելի է այս կամ այն առիթով լսել «ինձ չի դզում» արտահայտությունը, ինչն  ուղղակիորեն ենթադրում է որևէ վիճակից կամ անձից դժգոհ, հիասթափված կամ անբավարարված մնալու հոգեվիճակը: «Չդզել» կարող են նոր ծանոթացած աղջիկն` իր փոքր ինչ ազատ վարքով, փնթփնթան, վաղուց զզվեցրած զոքանչը,
0 0 512 ավելին

Նատուռի

Նատուռի
Լատիներեն «nature»` ասել է թե բնություն, բնական, իրականին համապատասխանող: Բացականչելով «նատուռի», ոմանք արտահայտում են իրենց հիացմունքը, զարմանքը կամ համոզվածությունը այս կամ այն երևույթի լիակատարության, իրականությանը լիովին համապատասխանելու, հոգուն հարազատ լինելու և նմանատիպ իրավիճակների հետ:
0 0 528 ավելին

Կարող ա՞ դուռ ենք, ճռռում ենք

Կարող ա՞ դուռ ենք, ճռռում ենք
Հարցադրում, որը պայմանավորված է արտահայտողի` անբավարար ուշադրության արժանանալով: Արտասանելով այս բառակապակցությունը, կարելի է դիմացինին հասկացնել օրինակ, հետևյալը. «այսքան ժամանակ որ քեզ բացատրում էինք, որ պիտի քո այդ վարքագծիցդ հրաժարվես, չհասկացա՞ր, որ պիտի համապատասխան հետևություններ անես»:
0 0 367 ավելին

Շոպլիկ(ություն)

Շոպլիկ(ություն)
Անկեղծ ասած, բոլորովին անհայտ արմատներով արտահայտություն է, ու չնայած իր անծանոթ ծագումնաբանությանը, լայն տարածում ունի և բնութագրում է քծնող, հարմարվող, կեղծավոր մարդկանց: Ասել է, թե «շոպլիկն» այն մարդն է, ով քծնում, կեղծավորություն է անում մեկ ուրիշին, բնականաբար` հետապնդելով սեփական շահեր,
0 0 3473 ավելին

Զապադլո

Զապադլո
Այս արտահայտությունը տեղին է այն դեպքերում, երբ գործ ունենք մի այնպիսի անցանկալի երևույթի հետ, որն իրականացնելը խոցում է անձի հեղինակությունը կամ, լավագույն դեպքում, նրանից անիմաստ ժամանակ ու եռանդ խլում: Օրինակ, չինովնիկի համար «զապադլո» է շարքային քաղաքացու հետ սիրալիր լինել և ժամանակին բավարարել վերջինիս փաստաթղթային պահանջները:
0 0 1512 ավելին

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում