Հայ-Slang

Օղբաթ

Օղբաթ
Ինչ-որ մի ծիծաղելի բանի կամ անձի մասին գնահատական տալու ոչ այնքան պառլամենտական արտահայտություն: «Օղբաթ» կարող է լինել ֆիլմը, պատմությունը, մարդը: Սակայն անկախ ամեն ինչից, ցանկալի չէ այս բառն օգտագործել 14 տարեկանից ցածր անձանց ու կնոջ ազգականների մոտ, աշխատանքի ընդունվելիս` հարցազրույցի ժամանակ,
0 0 1102 ավելին

Պլեճ

Պլեճ
Եթե փորձենք առավելագույնս  ճիշտ տալ այս բառի կենցաղա-տեխնիկական հոմանիշը, ապա այն, թերևս, նույնացվի նմանակման, պատճենահանման կամ, ժամանակակից լեզվով, «քսերոքսվելու», եթե մի քիչ ավելի կոպիտ` «կապկելու» հետ: Փաստորեն «պլեճ» անողները ջանք ու եռանդ չեն խնայում որևէ մեկին նմանվելու, նրա վարքագիծը կրկնելու,
0 0 1452 ավելին

Կուրաժիտ

Կուրաժիտ
Ռուսական արմատներ ունեցող այս արտահայտությունը հայաստանյան միջավայրում տեղայնացվելուց հետո ստացել է նոր երանգներ: Այսպես, եթե ռուսերենում «куражиться»-ն նշանակում է «չափից ավելի համարձակ, ընդհուպ մինչև սանձարձակ պահվածքը», ապա մեզանում «կուրաժիտ»-ը կիրառվում է` չափից ավելի ցուցադրական, իրեն մյուսներից ընգծված առանձնացնող և իր արտիստիկ պահվածքով ծիծաղ առաջնող անձնավորությանը բնորոշելու նպատակով:
0 0 574 ավելին

Ալաֆ

Ալաֆ
Անհասկանալի ծագումնաբանությամբ արտահայտություն է, որը լայն առումով կարող է փոխարինել մեր սոցիալ-տնտեսական իրականության ամենաանբաժան ու նաև գայթակղիչ ատրիբուտ հանդիսացող կաշառքին, մաղարիչին կամ դրանց ամենատարբեր ու բազմաբնույթ դրսևորումներին, որոնք, ինչպես գիտենք, հաճախ քողարկված տեսք ունեն:
0 0 599 ավելին

Ռաժոկ

Ռաժոկ
Առանց որևէ ձևափոխության ռուսերենից վերցրած բառ է, որը կիրառելի է որոշակի վարքագիծ ունեցող մարդկանց համար: «Ռաժոկը» վերաբերում է այն մարդկանց, ովքեր պատրաստ են դիմացինին կամ իրավիճակին հարմարվել այն աստիճան, որ ծառայեն որպես «ռաժոկ», գործիք, միայն թե հասնեն իրենց նպատակին:
0 0 1673 ավելին

Վեռխ

Վեռխ
«Վեռխը» կիրավում է շատ լայն ասպեկտներով. այն կարող է լինել ինչպես վերևներում հայտնված մարդը, այնպես էլ` որևէ գործարքի ժամանակ նախապես տրված գումարը` այդ գործարքին հուսալի ու շահավետ ընթացք ապահովելու նպատակով:
0 0 775 ավելին

Օբշչագ

Օբշչագ
Գրեթե կալանավայրային տերմին է, որ նշանակում է անազատության մեջ գտնվողների հավաք-մտքերի փոխանակում և փոխարինում է նույն այդ միջավայրին ավելի հոգեհարազատ «սխոդկա» բառին: Սակայն լայնորեն կիրառելի է նաև ոչ քրեական կյանքում, ստանալով փոքր ինչ այլ իմաստ, իսկ ավելի կոնկրետ` համատեղ, միասնական լինելն ու նման վիճակով ինչ-որ բանել անելը:
0 0 535 ավելին

Լոքշ

Լոքշ
Ընկալման համար բավական բարդ ժամանակակից հասկացություն է, որը մոտավորապես համապատասխանում է երիտասարդության շրջանում տարածված ապատիկ հոգեվիճակին: Լոքշից, օրինակ, հնարավոր է գարեջուր խմել, աղջիկ խոսեցնել, անտեղի կռվի բռնվել, անգամ գնալ բանակ` երկու տարի ծառայելու:
0 0 2624 ավելին

Նաղդ

Նաղդ
Բան, որը գոյություն ունի կամ կունենա շատ իրատեսական վիճակով և դրանով իսկ բավական շահեկան մի բան է: Դեռ ուրարտական ժամանակներից է հայտնի «նաղդը թողած` նիսիայի հետևից ես ընկել»  խորիմաստ արտահայտությունը, ինչը վկայում է մեր ժողորդի` նաղդի հանդեպ ունեցած դարավոր վերաբերմունքի մասին:
0 0 707 ավելին

Քյալ

Քյալ
Միանգամայն անբացատրելի ծագումնաբանությամբ արտահայտություն է, որը կիրառվում է դիմացինին որակական ոչ բարձր հատկանիշներ պիտակելիս: Օրինակ, երբ հնչում է «արա, դու հո քյալ չես» հարցադրումը, նկատի է առնվում այն, որ հայցվողը իր վարքագծում թույլ է տալիս ակնհայտ «քյալություններ», այսինքն` չի կողմնորոշվել ճիշտ պատասխանն ընտրելիս,
0 0 3209 ավելին

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում