Հայ-Slang

Կտցրած

Կտցրած
Գրեթե հոմանիշ է «խփնված» բառին, վերջինիս ավելի սուր դրսևորումներից է: Օգտագործվում է բոլոր այն մարդկանց համար, ովքեր չեն համապատասխանում հասարակական «համընդհանուր ստանդարտներին»: Օրինակ, «կտցրած» է համարվում նա, ով մաքուր խոսում է հայերեն, հարգում է մեծահասակներին , իսկ անծանոթին դիմում է ոչ թե «ազիզով»
0 0 627 ավելին

Քերել

Քերել
Վերաբերվում է բարդ իրավիճակում մեծ դժվարությամբ ու պրպտուն մտքի արդյունքում ձեռք բերած ինչ-որ բանի: «Քերելու» հոմանիշ կարող է լինել «կրայիտ անելը», սակայն երկուսն էլ ունեն իրենց նրբություններն ու առանձնահատկությունները, այնպես որ խորհուրդ կտանք կիրառելիս դա հաշվի առնել:
0 0 512 ավելին

Գիծ

Գիծ
Սա ոչ մի կապ չունի դպրոցում ձեր սովորած երկրաչափական տերմինի հետ: Այստեղ գործ ունենք մի բարդ տրանսպորտային հասկացության հետ, որում միահյուսվում են ուղևորների փոխադրումը, բիզնեսը, կրքերը, հայհոյանքները, մի խոսքով` կյանքի համար կռիվ տալը: Այն ենթադրում է այնպիսի ենթատերմիններ, ինչպիսիք են. -գիծ մտնել. ասել է թե` «անցնել աշխատանքի»,
0 0 423 ավելին

Մեջք

Մեջք
Այս բառը, որպես մարմնի մաս, վաղուց արդեն կիրառվում է միայն առողջապահական հաստատություններում: Իրականում մեջքն իրենից ներկայացնում է ուժ, որը նպաստում է հասարակության մեջ առաջ գնալուն, ընտրություններում հաղթելուն, բանակից ազատվելուն (կամ գոնե լավ տեղ ընկնելուն), մի խոսքով` կյանքի դաժան մրցակցությանը դիմանալուն:
0 0 535 ավելին

Լիշբը ես…

Լիշբը ես…
Կարելի է լսել ամեն քայլափոխի: Օգտագործվում է «անձամբ ես»-ի փոխարեն, ինչից կարելի է ենթադրել, որ ասողը դպրոցում սովորելու տարիներին  բաց է թողել ռուսերենի դասերը և այդպես էլ չի իրազեկվել, որ սկզբունքային տարբերություն կա ռուսերեն «лишь бы»-ի, ասել է թե` միայն թե… և «личное»- ի միջև:
0 0 2898 ավելին

Տինտիրիտներ անել

Տինտիրիտներ անել
Գործողությունների մի համակարգ, որի նպատակն է դիմացինին ապակողմնորոշելն ու, ի վերջո, ճիշտ ուղուց շեղելը: Դրա ամենապարզ ձևը խաբելն է, բայց ոչ թե ուղղակի սուտ խոսելով, այլ հեռվից գալով ու ճանապարհին տարբեր հնարքներ բանեցնելով: Հաճախ նման գործողությունների արդյունքում խճճվում են ոչ միայն դիմացինները,
0 0 525 ավելին

Ժոժքել

Ժոժքել
Հոմանիշ է գողանալուն` վերջինիս ամենալայն ու տարաբնույթ դրսևորումներով: Հիմնականում կիրառվում է, որպեսզի քողարկվի գողությունը որպես ամենադատապարտելի սոցիալ-քրեական արարք:
0 0 392 ավելին

Շեբեն ըլնեմ

Շեբեն ըլնեմ
Արտահայտություն, որը հիմքում դիմացինին մի բանում անվերապահորեն համոզելու, եթե կուզեք` երդվելու լուրջ երանգներ է պարունակում: Մեր ժամանակներում այն միանգամայն կարող է փոխարինել «հորս/մորս արև», «ազնիվ խոսք», «միգուցե չհավատաք, սակայն…» և այլ մանկամիտ արտահայտությունների: Իսկ ինչո՞ւ «շեբեն». ըստ լեզվաբանների` ամենայն հավանականությամբ պայմանավորված է շենացնելու,
0 0 655 ավելին

Բացել

Բացել
Այն վիճակն է, երբ որևէ անձնավորության մոտ զգացմունքների կամ գաղափարների «մակընթացություն» է` խոչընդոտները վերացվել են և ճանապարհը դեպի արտահայտչամիջոցներ բաց է: Կարող է «բացել», օրինակ, երբ ծիծաղի անզուսպ պոռթկում է լինում և չի երևում, թե երբ  կավարտվի, կամ էլ, երբ գլխումդ վերջապես մտքերը հավաքվել են և մնում է միայն թղթին հանձնելը,
0 Комментарии к записи Բացել отключены 602 ավելին

Լռվել

Լռվել
Խոսքը ոչ թե տեխնիկական բարդ իրավիճակի մասին է, ինչպես, ասենք, բանալու` փականի մեջ լռվելն է, այլ` ինչ-որ վայրում ժամանակավոր գտնվելու կամ որևէ տեղում բնակություն հաստատելու մասին: Օրինակ, բջջայինով ստացած «ուր ես, մի ժամ փողոցում լռված ենք»  sms-ը մեկնաբանության կարիք չունի,
0 0 543 ավելին

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում