Հայ-Slang

Բիրիք

Բիրիք
Արդի տերմինաբանության մեջ փոխարինում է տնտեսագիտա- կան «մեծածախ» տերմինին: Այստեղից էլ՝ «բիրիքնոց» հասկացությունը, որը ենթա- դրում է մեծածախ առևտրի համար նախատեսված վայր:
0 0 1495 ավելին

Քցոցի

Քցոցի
Ժամանակակից դրամա-ապրանքային փոխհարաբերություններին բնորոշ ու լայնորեն կիրառվող գործընթաց, որին մասնակից մի կողմն անպայմանորեն հասնում է շահեկան վիճակի` ի հաշիվ մյուս կողմի շահի, հաճախ հաշվի չառնելով դրանից բխող բոլոր ծանր, անգամ` քրեածին հետևանքները:
0 0 494 ավելին

Պիսկել

Պիսկել
Անհայտ ծագման արտահայտություն է, որի հիմքում որոշակի գործողություններ են, որոնք, որպես օրենք, ուղեկցվում են դիմացինի վրա բռնարարքի գործադրմամբ` ինչպես սառը զենքի, այնպես էլ` հրազենի միջոցով:
0 0 591 ավելին

Խև

Խև
Չի բացառվում, որ այս արտահայտությունը ծագել է «խելապակաս» կամ «խելք» արմատով մեկ այլ բառի այլափոխման հետևանքով, քանի որ կիրառվում է, որպես օրենք, այս կամ այն սուբյեկտի գործելակերպում ինտելեկտի բացակայությունը կամ շեշտակի պակասը բնութագրելիս:
0 0 711 ավելին

Բզբզալ

Բզբզալ
Գրեթե տնտեսագիտական տերմին է, քանի որ ամենահամապատասխան ձևով է ներկայացնում մեր ժամանակներում մշտական աշխատանք ու եկամուտ չունեցող մեր հայրենակցի կենսակերպը: Բզբզալը ներառում է սոցիալական մի ահռելի սպեկտր` ֆայլաբազարչիներից մինչև անհատական պատվերներով աշխատող ծրագրավորողներն ու հարսանիքում թամադայություն անողները:
0 Комментарии к записи Բզբզալ отключены 598 ավելին

Ծակվել

Ծակվել
Այս բայը գործածվում է սեփական մաշկը փրկելու նպատակով ինչ-որ մեկի մասին տեղեկություններ հաղորդելու, գաղտնիքները բացահայտելու, այսինքն` հոգու մեջ «ծակ» բացելու միջոցով ներսում եղածը դուրս հանելու իմաստով:    
0 0 617 ավելին

Մուտիլովկա

Մուտիլովկա
Արտահայտության հիմքում ռուսերեն «мутить»բառն է, ասել է թե պղտորել, ամեն ինչ իրար խառնել:  «Մուտիլովկա»-ն հասարակական-սոցիալական երևույթ է, որն առաջանում է որոշակի նպատակ ունեցող մարդկանց վարքագծի արդյունքում: Դա սովորաբար կարող են լինել դստեր ընտրությունից դժգոհ զոքանչը, ընտրություններին նախապատրաստվող այս կամ այն քաղաքական ուժը:
0 0 704 ավելին

Չուժոյ պախմել

Չուժոյ պախմել
Եթե փորձենք թարգմանել գրական ռուսերեն «чужое похмелье»-ից, ապա այն կհնչի «օտարի խումհար»: Սակայն ոչ մի կապ չպետք է տեսնել այս արտահայտության և ալկոհոլի չարաշահման միջև: Այն ուղղակի ուզում է հասկացնել, որ պետք է մի քիչ «քթածակություն» ցուցաբերել և ուրիշի երեսից չընկնել ամեն տեսակ` ձեր հետ կապ չունեցող ու անցանկալի իրադարձությունների մեջ:
0 0 1718 ավելին

Բոց

Բոց
Հաճախ կիրառվում է  «դու բոց ես» արտահայտությունը, փոխարինելով հնացած «դու դեմք ես»-ին` ծայրահեղ դրսևորումների ժամանակ: Հիշեցնում է խորհրդային դասագրքերից հայտնի «բոցաշունչ հեղափոխական» արտահայտությունը, երբ շատերիս մանուկ հասակում թվում էր, որ, ասենք, Կամոյի բերանից միշտ ծուխ էր դուրս գալիս:
0 0 1201 ավելին

Ատկատ

Ատկատ
Հիմքում ռուսերեն «откатить» բառն է, որը ենթադրում է մեկ հատ առաջ, երկու հատ հետ ֆիզիկական գործողությունը: ՀՀ Կառավարության նիստերից մեկի ժամանակ բառը վավերականացվել է` ստանալով օրենքի ուժ, և հետայսու ՀՀ տարածքում գործածվում է առանց թարգմանության:
0 0 432 ավելին

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում