Հայ-Slang

Բիթի

Բիթի
Այնպիսի մտավոր ու հոգեկան իրավիճակ է, որը վկայում է տվյալ անձի տեղեկացված լինելու կամ բարդ իրավիճակում ճիշտ ու արագ կողմնորոշվելու մասին: «Բիթի» մարդուն անհնար է խաբել կամ ծաղրել, նա ծանոթ է կյանքի չգրված օրենքներին, իսկ նրա խոսքն էլ միշտ ծանրակշիռ է:
0 0 3061 ավելին

Կտցրած

Կտցրած
Գրեթե հոմանիշ է «խփնված» բառին, կարելի է ասել, վերջինիս ավելի սուր դրսևորումներից է: Օգտագործվում է բոլոր այն մարդկանց համար, ովքեր չեն համապատասխանում հասարակական համընդհանուր ստանդարտներին: Օրինակ, «կտցրած» երիտասարդ կարելի է համարել նրան, ով մաքուր խոսում է հայերեն, մեծահասակներին վերաբերվում է հարգանքով,
0 Комментарии к записи Կտցրած отключены 779 ավելին

Նիսիա

Նիսիա
«Նաղդ»-ի հականիշն է, երևույթ, որն իրական չէ կամ տեսանելի ապագայում իրական լինելու հույս չկա, ինչպես օրինակ ոմանց համար աշխատավարձը, բարեկամների` վիզա ուղարկել-արտասահման կանչելը և այլ ժամանակակից նյութական ու հոգևոր կատեգորիաներ: «Նիսիա»-յի ամենավառ օրինակ կարող է լինել որոշ խանութների աշակերտական տետրերում մարդկանց այն ցուցակը,
0 0 558 ավելին

Կռուտիտ

Կռուտիտ
Հերթական անգամ գործ ունենք ռուսերենի տեղայնացման հետ: Իհարկե արմատը «крутить» բառն է, ասել է, թե` դիմացինին ֆռռացնել, փորձել ապակողմնորոշել, հարցերին շեղող պատասխաններ տալ, և այս ամենի արդյունքում` շահադիտական նպատակներ հետապնդել:
0 0 548 ավելին

Տասովկա

Տասովկա
Թղթախաղից կյանքի տարբեր ոլորտներ ներթափանցած ու լայն կիրառություն ստացած այս արտահայտությունն իրենից ներկայացնում է ստեղծված իրավիճակից խորամանկությունների միջոցով դուրս գալու և առավելագույնս օգուտ ստանալու անչափ արդիական հմտությունը: Դժվար չէ կռահել, որ «տասովկա» անելու ունակ մարդը իր տեղը միշտ կգտնի արևի տակ:
0 0 1765 ավելին

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում