Արտահայտության հիմքում палить բառն է, ասել թե` վառվել, գործի վրա բռնվել, բերանից անկապ-անկապ թռցնել, մի խոսքով` կրակն ընկնել` դրանից բխող անցանկալի հետևանքներով:
Գործողություն, որն իր հիմքում առևտրա-տնտեսական ուղղվածություն ունի: Սովորաբար «տուլիտ» են անում ոչ այնքան լավ սպառում ունեցող այս կամ այն ապրանքը, աշխատանքը, անգամ` գաղափարը: «Տուլիտ» անողները քաջ գիտակցում են իրենց վարքագծի ոչ պատվաբեր լինելը, սակայն արդարացնում են իրենց արարքը դիմացինի, այսինքն` «տուլիտ»
«Դա իմ վզով (հագով) չի» արտահայտության միջոցով բարդ հոգեբանական վիճակում հայտնված մարդն ուզում է հասկացնել, որ չփորձեն իրեն պարտադրել գործողություն, որի տակից ինքը դուրս չի գա: Ասենք, չստիպեն «ֆայլաբազարում» բեռնակիր աշխատել, կամ ընկերոջ` Դուբայից բերած ապրանքը հարմար պայմաններով մաքսազերծել:
Շրջապատում ոչ այնքան լավ տպավորություն թողած անձանց գնահատելու ձևերից է: Պայթած դեմք կարող է լինել նա, ով ասենք, ունի դեմքի ապուշ արտահայտություն, չի ընդունում իր երկրի սահմանադրությունը, համոզված է, որ իր պես գեղեցիկ ու էրոտիկ կին չկա ողջ աշխարհում, իսկ տղամարդիկ էլ բոլորն անճաշակ են,
Այս տհաճ հնչողությամբ արտահայտությունը բարձրաշխարհիկ շփումներում կարող էր փոխարինվել «սաստիկ», «չափից ավելի», երբեմն նաև «շատ հին» արտահայտություններով: Սակայն այն շատ ճիշտ է բնորոշում ընդգծված որոշ դրսևորումներով մարդկանց` «քյառթու ծխող», «քյառթու ռաբիզ»…
Գործողություն, որի նպատակն է դիմացինին մոտեցում ցուցաբերելը, երբ վերջինս չի սպասում կամ չի ցանկանում նման մոտեցում: Կարելի է «զախոդ անել» մայթով քայլող անծանոթ աղջկան կամ խստաբարո շեֆին, և երկու դեպքում էլ սրտի տրոփյունով սպասել անկանխատեսելի հետևանքների: Անհաջող «զախոդի» վառ օրինակ է սկուտեղը ձեռքին Սաախովի մուտքը Նինայի սենյակ…
Ոչ մի ընդհանուր բան չունի Խաղաղ օվկիանոսում սփռված արշիպելագի հետ: Իրականում այս արտահայտությունն օգտագործվում է այն դեպքում, երբ խոսք է գնում ոչ այնքան կարևոր, երկրորդական երևույթի, գործընթացի կամ անձանց մասին: Հավայի կարող են լինել անճաշակ վերնաշապիկը, լավ չտաքացնող թեյնիկը, անհամ ձմերուկն ու ավելի անհամ թամադան,
Գործարքային երանգ պարունակող գործընթաց: Կարելի է, ասենք, գործ կպցնել, աղջիկ կպցնել: Կարելի է նաև դժվար ճարվող ապրանք կամ ծառայություն կպցնել: Ինչպես տեսնում ենք, ավանդական կպցնելու հետ կապ չունի, քանի որ անհրաժեշտ միջոցների` սոսնձի, հեղյուսի և հարթաշուրթի կարիք չի զգացվում:
Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին մի տեղից մյուսը ամենատարբեր ձևերով փոխադրելու ժամանակակից արտահայտություն է: Դոշը կամ գրական լեզվով` կրծքավանդակը տվյալ դեպքում օգտագործվում է, երևի թե, որպես մարդու մարմնի ամենահարմար ու լայն մասը:
Այս բացականչությունն իր ֆունկցիոնալ դերակատարմամբ մեկին-մեկ փոխարինում է «մալադեց», «ապրես», «կեցցես» պաթետիկ և իրենց դարն ապրած զգացնունքային արտահայտումներին և ուղղված է դիմացինին` վերջինիս այս կամ այն գործողությունը ոգեկոչելու նպատակով: Այն կարող է հնչել այնպիսի դեպքերում, երբ օրինակ, խաղընկերը բլոտում փրկում է կապուտից կամ հմուտ բարեկամը վերջապես վիրուսազերծում է քո համակարգիչը: