Բառարան

Կոնֆերանսիե

Կոնֆերանսիե
Կոնֆերանսիե — (ֆրանսերեն conferencier` «զեկուցող» բառից), էստրադային ներկայացում կամ համերգ վարող և համարների ընդմիջումներում ելույթ ունեցող արտիստ, համերգավար: Կոնֆերանսիեն պետք է օժտված լինի սրամտելու, իմպրովիզացիաների, լսարանի հետ հաղորդակցվելու, պահի տակ արագ կողմնորոշվելու ունակություններով: Առաջին կոնֆերանսիեները հանդես են եկել 19-րդ դարի երկորդ կեսին,
0 0 338 ավելին

Շարժ

Շարժ
Շարժ — (ֆրանսերեն charge, բառացի` «բեռ», «ծանրաբեռնվածություն», «չափազանցություն») երգիծական կամ զավեշտական պատկեր, հիմնականում` դիմապատկեր, որում պահպանելով արտաքին նմանությունը, ձևափոխվում կամ ընդգծվում են բնորդի առավել բնորոշ գծերը: Շարժը ծաղրանկարի տարատեսակներից է, դրա ավելի մեղմ, բարեկամական ձևը: Շարժի հնարքները օգտագործվում են նաև գրականության մեջ,
0 0 435 ավելին

Գրոտեսք

Գրոտեսք
Գրոտեսք — (ֆրանսերեն grotesque` ծիծաղաշարժ և իտալերեն grottesco` արտառոց բառերից), գեղարվեստական պատկերավորման տեսակ, որը հիմնված է երևակայականի և իրականի, ողբերգականի և կատակերգականի, ճշմարտացիի և ծաղրանկարայինի արտառոց զուգորդման ու հակադրման վրա: Որպես ոչի տարր, սուր կոմիկական միջոց, գրոտեսքը հատուկ է մի շարք գրական և գեղարվեստական ժանրերին` ծաղրանկարին,
0 0 433 ավելին

Ֆելիետոն

Ֆելիետոն
Ֆելիետոն — (ֆրանսերեն feuillet` «թերթիկ» բառից) գեղարվեստա-հրապարակախոսական գրական ժանր, որին հատուկ է քննադատական, հաճախ կատակերգական, երգիծական բնույթը: Այս ժանրի ծնունդը կարելի է համարել 1800թ. հունվարի 28-ին փարիզյան «Ժուրնալ դը դեբա» հանդեսում տպագրված հավելյալ թերթիկը, որտեղ լրատվամիջոցների պատմության մեջ առաջին անգամ տեղ էին գտել ոչ քաղաքական,
0 0 1960 ավելին

Էստրադա

Էստրադա
Էստրադա — (ֆրանսերեն estrade բառից, որի արմատը լատիներեն stratum-ն է, ինչն էլ բառացի կարող է թարգմանվել` «սալակված հատակ») մեկ ներկայացման կամ համերգի մեջ մի քանի բազմաբնույթ արտիստների ելույթները համակցող բեմական արվեստի տեսակ: Էստրադային արվեստի ակունքները գալիս են միջնադարյան Եվրոպայից, որտեղ ընդունված էին թափառաշրջիկ դերասանների` ժանգլյորների,
0 0 599 ավելին

Երգիծանք

Երգիծանքը (գրականության և արվեստի մեջ) իրականության գեղարվեստական արտացոլման յուրահատուկ տեսակ է: Երգիծական ստեղծագործության հիմքում դրված է կոմիկականի գեղագիտական կատեգորիան: Երգիծանքը ենթադրում է կյանքի այնպիսի կողմերի պատկերում, որոնք իրենց թերություններով հիմք են տալիս ծիծաղի համար: Գեղարվեստում որոշ ժանրեր, գրեթե պարբերաբար,
0 0 3168 ավելին

Հումոր

Հումոր (լատիներեն humor — բառացի` հեղուկ), իրականության երգիծական պատկերման ձևերից մեկը, ներողամիտ ծաղր հասարակական կյանքի և մարդկային բացասական գծերի նկատմամբ: Հումորի նպատակն է ցույց տալ դրական անձնավորության կամ երևույթի առանձին թերությունները, օգնել դրանց վերացմանը: Հումորն ունի բարեմիտ վերաբերմունքի,
0 0 312 ավելին

Հումորեսկ

Հումորեսկ — (գերմաներեն humoreske, բառացի` հումորով պարուրված), կատակային, երբեմն քնարական բնույթի երաժշտական պիես: Դաշնամուրային երաժշտության մեջ պիեսի այդ տիպը ստեղծել է Ռոբերտ Շումանը: Հումորեսկի ժանրին են դիմել իրենց ստեղծագործություններում Գրիգը, Դվորժակը, Չայկովսկին, Ռախմանինովը, Շչեդրինը: Գրականության մեջ հումորեսկը արտահայտվում է արձակ կամ չափածո զավեշտական մանրապատումի տեսքով:
0 0 345 ավելին

Պարոդիա

Պարոդիա — (հունարենից բառացի` ծաղրանմանակում) գրականության, երաժշտության և կերպարվեստի մեջ ստեղծագործության կոմիկական նմանակում: Պարոդիան ձևավորվել է դեռևս անտիկ ժամանակներում: Որպես գրական ժանր, այն կառուցվում է ստեղծագործության ոճի և թեմատիկայի միտումնավոր անհամապատասխանության հիման վրա: Գոյություն են ունեցել պարոդիայի հատուկ թատրոններ, ինչպես օրինակ «Ծուռ հայելի»-ն Պետերբուրգում` 1908-1931թ.թ.,
0 0 604 ավելին

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում