Բառարան

Կատակերգակ

Կատակերգակ
Կատակերգակ (կամ կոմիկ՝ նույն կոմեդիա արմատից) — դերասանական ամպլուա, թատերական գործողությունների մեջ ծաղրական, ծիծաղելի, զվարճալի իրավիճակներ ներկայացնող դերասան:
0 0 338 ավելին

Կոմեդի Ֆրանսեզ

Կոմեդի Ֆրանսեզ
«Կոմեդի Ֆրանսեզ» — Ֆրանսիայի ազգային հնագույն թատրոնը: Հիմնադրվել է 1680-ին, Փարիզում, Լյուդովիկոս 14-րդի հրամանագրով, իր մեջ միավորելով Մոլիերի և «Բուրգունդյան օթել» թատրոնները: 18-րդ դարի վերջում, ֆրանսիական հեղափոության հետևանքով, թատրոնում կլասիցիզմի պալատա-ազնվականական և դեմոկրատա-լուսավորական միտումները վերափոխվել են նորարարական-հեղափոխական երանգներով, բեմադրություններին հաղորդելով սուր,
0 0 790 ավելին

Բուֆոնադ

Բուֆոնադ
Բուֆոնադ — (իտալերեն boffonata բառից, թարգմանաբար՝ կատակ, խեղկատակություն), դերասանական խաղի տեսակ, որին բնորոշ է կերպարի ինտոնացիոն կամ պլաստիկական գծերի ընդգծված ոճավորումը, բնութագրական հատկանիշների սրումը: Բուֆոնադը հատուկ է կատակերգական ժանրին, զարգացել է առավելապես միջնադարյան թատերական արվեստում: Այս ժանրին են դիմել այդ ժամանակահատվածի առավել ժողովրդայնություն վայելող դերասանները` միմերը,
0 0 518 ավելին

Բոմոնթ

Բոմոնթ
Բոմոնթ — արտահայտություն, որի «կնքահայրը» միջնադարի անգլիացի դրամատուրգ Ֆրենսիս Բոմոնթն է (1584 — 1616): Բոմոնթը եղել է Շեքսպիրի և Թոմաս Ֆլետչերի հասակակիցը և իր որոշ ստեղծագործություններ գրել է նրանց հետ համատեղ: Նրա ոճին հատուկ էին Վերածննդի դարաշրջանի կենսուրախությունը, երգիծական ուղղվածությունը:
0 0 461 ավելին

Կատակերգություն

Կատակերգություն
Կատակերգություն — (հունարեն` կոմեդիա, որը բառացի նշանակում է «ուրախ երթ»), գրական-դրամատիկական ստեղծագործության տեսակ, որտեղ գործողությունը, բնավորությունները, հանգույցը, հանգույցի լուծումը ներկայացվում են ծիծաղելիի, զավեշտականի շրջանակներում: Հին հույն փիլիսոփա Արիստոտելի սահմանմամբ, «կատակերգությունը վատերի վերարտադրությունն է, սակայն ոչ նրանց ամբողջ արատավորությամբ, այլ լոկ ծաղրականի,
0 0 756 ավելին

Կոմեդիա դել’արտե

Կոմեդիա դել’արտե
Կոմեդիա դել’արտե — (իտալերենից բառացի` «դիմակների կատակերգություն»), իտալական ուշ միջնադարի ժողովրդական թատրոն, բնույթով բանավոր-իմպրովիզացիոն արվեստի կրող, որի ակունքները վաղ միջնադարի եվրոպական ժողովրդական աշխարհիկ թատրոնի ընդերքում են: Իր բարձրագույն ծաղկմանն է հասել 17-րդ դարում, որոշակի ազդեցություն կրելով ֆրանսիական ֆարսից և Վերածննդի դարաշրջանի իտալական կատակերգությունից (կոմեդիա էրուդիտա):
0 0 982 ավելին

Սատիրա

Սատիրա — (լատիներեն satira, satura (lanx) խառը մրգերով (թաս), փոխաբերական իմաստով` խառնուրդ, այլևայլ բաներ): Իրականության երգիծական պատկերման ձև, որ նպատակ ունի բացահայտել և ծաղրել այս կամ այն երևույթի կամ անհատի բացասական դրսևորումները, ծիծաղի ուժով մաքրագործելով կյանքը և մարդկանց:
0 0 3068 ավելին

Կաբարե

Կաբարե
Կաբարե — (ֆրանսերեն cabaret, բառացի՝ «փոքրիկ գինետուն»), բեմահարթակով փոքր ռեստորան, որտեղ ներկայացվել են զվարճալի համերգներ: Ի սկզբանե կաբարեները գործել են որպես արտիստիկ կամ գրական պանդոկներում դրանց իսկ հաճախորդների` դերասանների, բանաստեղծների, նկարիչների, կոմպոզիտորների կողմից հանպատրաստից իրականացվող ներկայացումներ և ծագել են 19-րդ դարում,
0 0 517 ավելին

Սարկազմ

Սարկազմ
Հունարեն բառացի նշանակում է` միս կտրատել, պատառոտել: Կատակերգականի տեսակ է, սպանիչ ծաղր պարունակող դատողություն: Հեգնանքի բարձրագույն աստիճանը, որով դրական սկզբնախոսքից անմիջապես հետո բացահայտվում է երևույթի բացասական «արժեքը»: Նպատակամիտվածությամբ սարկազմը միշտ անխնա է, ծաղրող, մինչդեռ հեգնանքը, որպես հումոր օգտագործելիս, ձեռք է բերում խաղաղ նրբերանգներ:
0 0 2476 ավելին

Ֆարս

Ֆարս
Ֆարս — (ֆրանսերեն farce, ծագել է լատիներեն farcio բառից, որը թարգմանաբար նշանակում է «սկսում եմ». միջնադարյան միստերիաները սկսում էին կոմիկ ներդիրներով) թատրոնի և գրականության տեսակ, որը հիմք է առել միջնադարյան արևմտաեվրոպական երկրներում: Ֆարսն առանձնացել է իր կոմիկական, զավեշտական, երգիծական ուղղվածությամբ,
0 0 653 ավելին

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում