Համաշխարհային նշանավոր կատակերգակներ

Բուրվիլ

Բուրվիլ
Բուրվիլն այն գյուղի անունն է, ուր 1917թ. հուլիսի 27-ին ծնվել է Անդրե Ռեմբուրը: Մինչև դերասան դառնալը, ինչի մասին երբեք էլ առանձնապես չի երազել, անցել է բազում փորձությունների ու դժվարությունների միջով: Քաղաք գալով` նախ ծառայության է անցել հացավաճառի մոտ, ում շնորհիվ նոտային գրագիտություն է սովորում,
0 0 659 ավելին

Անդրեյ Միրոնով

Անդրեյ Միրոնով
Կինոյի թատրոնի և էստրադայի սիրված դերասան Անդրեյ Միրոնովի մասին պատմելիս հիշում են, որ «նա ծնվել ու մահացել է բեմի վրա»: Իրոք, նրա մոր` անվանի դերասանուհի Մարիա Միրոնովայի երկունքի ցավերը բռնեցին բեմի վրա, և մի քանի ժամից, արդեն ծննդատանը, 1941թ. մարտի 7-ին ծնվեց հետագայում այդքան կանացի սրտեր գերած,
0 0 1104 ավելին

Յուրի Նիկուլին

Յուրի Նիկուլին
Կրկեսի արտիստ, ծաղրածու, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Նիկուլինը ծնվել է 1921թ. դեկտեմբերի 18-ին, Սմոլենսկի մարզում: Ավարտել է Մոսկվայի կրկեսին կից ստուդիան: Աշխատել է Կարանդաշի ղեկավարած ծաղրածուների խմբում: Հանրաճանաչ է դարձել նաև որպես կինոդերասան: Խաղացել է մի շարք կատակերգական կինոնկարներում` «Միանգամայն լուրջ»,
0 0 1855 ավելին

Մաքս Լինդեր

Մաքս Լինդեր
Ֆրանսիացի անվանի կինոկատակերգու: Իսկական անունը` Գաբրիել Մաքսիմիլիան Լենյել: Ծնվել է 1893թ. դեկտեմբերի 16-ին: Պատանի հասակից խաղացել է փարիզյան վարիետեներում, ավարտել է Բորդոյի կոնսերվատորիան: Կինոյում նկարահանվել է 1905-ից: Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են «Երեք հրացանակիրները», «Դժբախտության յոթ տարիներ» և այլն: Առաջին համաշխարհային պատերազմից հետո հիմնականում նկարահանվել է Հոլիվուդում:
0 0 2193 ավելին

Արկադի Ռայկին

Արկադի Ռայկին
ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ռուսական էստրադայի անզուգական աստղ` Արկադի Իսահակի Ռայկին: Ծնվել է 1911թ. հոկտեմբերի 10-ին, Ռիգայում: Ավարտել է Լենինգրադի թատերական տեխնիկումը: Աշխատել է Լենինգրադի էստրադայի և մանրապատումների թատրոնում որպես արտիստ, ապա` գեղարվեստական ղեկավար: Ռայկինի թատրոնում բեմադրվել են շատ ու շատ կատակերգություններ` «Երկրի շուրջը 80 օրում»,
1 0 2194 ավելին

Լուի դը Ֆյունես

Լուի դը Ֆյունես
Ծնվել է 1914թ. հուլիսի 31-ին, Ֆրանսիայում: Մինչև 1941թ., երբ դը Ֆյունեսը որոշեց դերասան դառնալ` ընդունվելով հատուկ դասընթացներ, եղել է մորթեգործ, հաշվետար, դեկորատոր, հանդես է եկել կաբարեում, փոքր դերեր խաղացել թատրոնում, բայց այդ ամենը ոչ փող է բերել նրան, ոչ հաջողություն:
0 0 986 ավելին

Իգոր Իլյինսկի

Իգոր Իլյինսկի
Խորհրդային անվանի կատակերգու, ռեժիսոր: Ծնվել է 1901թ., Մոսկվայում: Խաղացել է բեմում 1918-ից, սկզբում Մեյերհոլդի անվան թատրոնում, այնուհետև` Մոսկվայի Փոքր թատրոնում և Գեղարվեստական-ակադեմիական թատրոնում (MXAT): Կինոյում դեբյուտը կայացել է 1924թ.: Նկարահանվել է այնպիսի անվանի կինոկատակերգություններում, ինչպիսիք են` «Սուրբ Յորգենի տոնը», «Միլիոններով տիկնիկը»,
0 0 892 ավելին

Բասթեր Քիթոն

Բասթեր Քիթոն
Անվանի ամերիկյան կինոկատակերգու: Իսկական անունը` Ջոզեֆ Ֆրենսիս: Ծնվել է 1896թ.: Երեք տարեկանից ծնողների հետ ելույթ է ունեցել «Երեք Քիթոն» էստրադային համարներով: Կինոյում դեբյուտը կայացել է 1917թ.: ԼԻնելով գերազանց ակրոբատ, նա տիրապետում էր արտակարգ հնարքների, ինչով էլ ավելի հմայք էր հաղորդում իր կոմիկական դերերին:
0 0 973 ավելին

Տոտո

Տոտո
Տոտոյի իսկական անունը շատ ավելի երկար է նրա բեմական հակիրճ կեղծանունից` նորին արքայական մեծություն Անտոնիո Ֆլավիո Ֆոկաս Նեպոմուչենո դը Կուրտիս Գալյարդի դուքս Կոմնին Բյուզանդացի: Բայց Անտոնիո դը Կուրտիսը դերասանական կյանքում ընտրեց Տոտո անունը և իր բոլոր բարձր տիտղոսներից գերադասեց «ծիծաղի արքա»
0 0 626 ավելին

Եվգենի Լեոնով

Եվգենի Լեոնով
Ռուս անվանի ու սիրված դերասան: Ծնվել է 1926թ.: Լինելով բացառիկ, ինքնատիպ տաղանդի տեր դերասան, հավասարապես հաջող էր մարմնավորում ինչպես էքսցենտրիկ, կատակերգական, այնպես էլ` դրամատիկ, անգամ ողբերգական երանգներով դերեր: Մեծ հաջողությամբ խաղացել է թե’ բեմում (Մոսկվայի Ստանիսլավսկու անվան, Մայակովսկու անվան, Լենկոմի թատրոններում),
0 0 611 ավելին

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում