Բերնարդ Շոու
Հայտնի բրիտանացի դրամատուրգ, Նոբելյան մրցանակի դափնեկիր գրականության ասպարեզում (1925): Ծնվել է 1856թ. հուլիսի 26-ին: Անգլիական թատրոնում իրենց հանրաճանաչությամբ Շոուի պիեսները զիջում են միայն Շեքսպիրի ստեղծագործություններին: Դեռևս երիտասարդ` իր վրա ուշադրություն է հրավիրում դիպուկ թատերական և երաժշտական գրաքննություններով, հետո` նաև դրամաներով: