Անեկդոտարան

Արագությունը` 15.000 դրամ

Արագությունը` 15.000 դրամ
Երկու ճանապարհային  ոստիկան` ծառայության ժամանակ. -Օհո՜, ինչ-որ մեկը մեծ արագությամբ է վարում: -Ինչքա՞ն մեծ: -Մոտ 15.000 դրամի…
0 0 151 ավելին

Հիմնավոր պատճառ

Հիմնավոր պատճառ
— Մեր դպրոցը միայն զինծառայողների երեխաների համար է, ձեր երեխային ընդունել չենք կարող: — Ոնց թե չէք կարող…ախր նա անհայտ զինվորից է…
0 0 290 ավելին

Էլ չեմ անի…

Էլ չեմ անի…
-Սիրելի’ս, ես երկու նորություն ունեմ. մեկը` լավ, մյուսը` վատ, որի՞ց սկսեմ: -Սկսի’ր վատից… -Ես քո մեքենան վթարի եմ ենթարկել… -Իսկ լա՞վը որն է: -Այլևս նման բան չեմ անի:
0 0 306 ավելին

Միամիտ լոռեցիները

Միամիտ լոռեցիները
Թոռը` տատին. -Այ բաբո, որ կարենաս հարյուր տարիդ լրացնես, մի լավ քեֆ տենք անիլ: -Վի, բալա ջան, էդ վախտը դու կըլե՞ս որ…
0 0 661 ավելին

Միլիոնից մեկը

Միլիոնից մեկը
-Ի՞նչ ընդհանուր բան կա քաղաքական գործչի ու սպերմատոզոիդի միջև: -Թե’ մեկի, թե’ մյուսի դեպքում` միլիոնից միայն մեկի մոտ շանս կա մարդ դառնալու…
0 0 126 ավելին

Բժշկին հարցրեք

Բժշկին հարցրեք
Ատամը նոր հեռացրած ապարանցուն հարցնում են. -Ատամդ էլի ցավո՞ւմ է: Պատասխանում է. -Չգիտեմ, ատամս մնաց ատամնաբույժի մոտ…
0 0 144 ավելին

Բազմազավակ հայրը

Բազմազավակ հայրը
Հաղորդագրություն թերթում. «Այսօր առավոտյան միսս Սմիթը չորս երեխա է ունեցել` երկու աղջիկ, երկու տղա: Բժիշկները հուսով են, որ կկարողանան փրկել միստր Սմիթի կյանքը»:
0 0 416 ավելին

Պապիկի պատվին

Պապիկի պատվին
Երեխային հարցնում են. -Անունդ ի՞նչ է: -Տիգրան: -Իսկ ո՞ւմ անունով է: -Գագո պապիկիս:

Ինչո՞ւ…

Ինչո՞ւ…
-Ինչո՞ւ են ոմանք գեր, մյուսները՝ նիհար, չնայած, որ նույն մակարոնն են ուտում: -Որովհետև մի մասն այն ուտում է լայնությամբ, մյուսները՝ երկարությամբ…
0 0 312 ավելին

Ավելորդ հարց

Ավելորդ հարց
— Մայրիկ, հայրիկի մազերն ինչո՞ւ են այդքան քիչ: — Որովհետև շատ է մտածում: — Իսկ քո՞նն ինչի են այդքան շատ… — Թե’յդ խմի…
0 0 202 ավելին

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում