Անեկդոտարան

Հեքիաթային կյանք

Հեքիաթային կյանք
-Էս ի’նչ կյանք է, Մոխրոտիկի նման ամբողջ օրը մաքրում եմ, լվացք են անում, ճաշ եմ եփում… -Սիրելիս, ախր ես քեզ ասում էի չէ, եթե իմ կինը դառնաս, կապրես` ինչպես հեքիաթում:
0 0 1150 ավելին

Լրացուցիչ ցանկություն

Լրացուցիչ ցանկություն
-Ուզում եմ նավով ճամփորդության 2 տոմս պատվիրել իմ և կնոջս համար: -Ունե՞ք որևէ  լրացուցիչ ցանկություն` առանձին մահճակալներ, սենյակներ: -Ունեմ…առանձին նավեր…
0 0 444 ավելին

Փորձառուն

Փորձառուն
-Դուք չեք նյարդայնանո՞ւմ, երբ աշխատավայրում ինչ-որ մեկը փորձում է քիթը խոթել ձեր անձնական կյանքի մեջ…-Բոլորովին, ես սովոր եմ…զոքանչիս հետ եմ ապրում:
0 0 423 ավելին

Համառոտ բնութագիր

Համառոտ բնութագիր
-Կարո՞ղ եք մի բառով բնութագրել գեղեցիկ, ուժեղ, հպարտ կնոջը:-Կոբրա:-Իսկ երկու բառո՞վ:-Արքայական կոբրա:
0 0 775 ավելին

Սիրելու բանաձև

Սիրելու բանաձև
Աշխենը շատ տգեղ կին էր: Մի օր ամուսնուն` Գևորգին, կանգնեցնում է հարևան Արշակը.-Գևո՛րգ ջան, շատ կներես, մի անհամեստ հարց տամ, էտ կեշ կընգանըդ հունց ը՞ս սիրում:-Հարևա՛ն ջան, հունց ասիմ. քու կընգանըդ անումը տամըմ, իմեն սիրըմ…
0 0 635 ավելին

Ի՞նչ գործ ունես…

Ի՞նչ գործ ունես…
Պողոսը ցեխոտ ոտներով մտավ արդեն շրջկոմի քարտուղար դարձած իր Ստյոպա ընկերոջ աշխատասենյակը:-Ոտքերդ մաքրեիր, Պողո՛ս, խո ախոռ չէ՞:-Թե ախոռ չէ` դու էստեղ ի՞նչ գործ ունիս:
0 0 583 ավելին

Պապայի փոխարեն

Պապայի փոխարեն
-Մա’մ, ճիշտ է՞, որ Աստված մեզ պաշտպանում է։-Այո’…-Իսկ ճիշտ է՞, որ երեխաների արագիլն է բերում:-Այո’…-Իսկ ճիշտ է՞, որ նվերները Ձմեռ պապն է դնում տոնածառի տակ:-Այո, իհարկե…-Մա’մ, իսկ ինչի՞ համար ենք մենք պահում հայրիկին,

Աշխատանքային խոտան

Աշխատանքային խոտան
-Ձեր մասնագիտությունը:-Կրկեսում դանակներ եմ նետում ասիստենտիս վրա…-Դատվածություն ունե՞ք:-Մեկը:-Ինչի՞ համար:-Աշխատանքային խոտանի…
0 0 124 ավելին

Ես հենց դա էլ անում էի

Ես հենց դա էլ անում էի
— Դուք կարո՞ղ եք բնութագրել այն մարդուն, որը ձեզ ծեծեց,- տուժողին հարցնում է ոստիկանը։ — Ես հենց դրանով էի զբաղված, որ նա հարձակվեց վրաս…
0 0 306 ավելին

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում