ANECDOTOS

Երբեք չենք վիճում

Երբեք չենք վիճում
ՄԻ կին դիմում է հոգեբույժին. -Բժի՛շկ, ես և ամուսինս երբեք չենք վիճում: -Տարօրինակ է,- պատասխանում է բժիշկը,- նշանակում է` դուք միմյանց համար չեք ստեղծված:
0 0 648 ավելին

Ափսոս…

Ափսոս…
Երկու հոգեբան զրուցում են. -Լսի, էն պարանոյիկ այցելուդ ո՞նց է: -Ո՞ր մեկը: -Դե, որ մտածում էր,  թե իրեն հետևում են մարդասպանները: -Պատկերացնու՞մ ես, համարյա բուժել էի…էն էլ սպանեցին…
0 0 817 ավելին

Տեսքս ո՞նց է

Տեսքս ո՞նց է
-Չե՞ս գտնում, որ վարունգի դիմակը իմ տեսքը լավացրել է: -Իհարկե, սիրելիս, միայն չեմ հասկանում, թե ինչու ես այն հանում:
0 0 412 ավելին

Նյարդային կապտուկներ…

Նյարդային կապտուկներ…
-Դուք ունենո՞ւմ եք նյարդային ծագման ցավեր: -Իհարկե…երբեմն նույնիսկ կապտուկներ… -Այսի՞նքն: -Այսինքն ամուսինս շատ նյարդային է…
0 0 873 ավելին

Ձուկ-ձկներ

Ձուկ-ձկներ
Ապարանցուն հարցնում են. -Ինչպե՞ս են ռուսերեն ասում «ձուկ»: Պատասխանում է. -Рыба. -Իսկ «ձկնե՞ր»: -Ребята!
0 0 243 ավելին

Դպրոցից վատ

Դպրոցից վատ
-Մամ, կինը երկա՞ր ժամանակով է: -Ամբողջ կյանքի համար, տղաս: -Այսինքն դպրոցից է՞լ վատ բան է…
0 0 654 ավելին

Աղոթքի կարիք չունեմ

Աղոթքի կարիք չունեմ
Քահանան հարցնում է թեմականին. -Արդյո՞ք աղոթում ես ուտելուց առաջ, որդյա’կս: -Ո’չ, հայր սուրբ: Իմ կինը լավ խոհարար է…
0 0 301 ավելին

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում