ANECDOTOS

Հորս պատվին․․․

Հորս պատվին․․․
Ապարանցուն հարցնում են. -Ինչու՞ ես տղայիդ անունը «պապա» դրել։ Պատասխանում է. -Բա հորս անունն է։
0 0 179 ավելին

Կարգին ուտելիք տուր

Կարգին ուտելիք տուր
-Ինչո՞ւ չես ուտում,-բարկանում է մայրը որդու վրա,-չէ որ ասում էիր, որ գայլի պես սոված ես: -Իսկ դու երբևէ տեսե՞լ ես, որ գայլերը բանջարեղենով աղցան ուտեն…
0 0 119 ավելին

Անկեղծ ամուսինը

Անկեղծ ամուսինը
Կինը` ամուսնուն. –Սիրելիս, երեկ ինձ այնքան հաճոյախոսություն արեցիր: Նման բան քեզանից ես կյանքում չէի լսել: –Կներես, հարբած էի…
0 0 588 ավելին

Գլուխ գովալու բան չի

Գլուխ գովալու բան չի
Հերթի մեջ  երկար մազերով տղա է կանգնած լինում: Մոտենում է մի ծեր տատիկ. -Աղջիկ ջան, դու ես վերջի՞նը: -Ես աղջիկ չե՛մ: -Է՜, բալա ջան, դու էլ գլուխ գովալու բան ես գտել:
0 0 176 ավելին

Գազար կերեք

Գազար կերեք
-Բժի՛շկ, ճի՞շտ է, որ ովքեր շատ են գազար ուտում, լավ տեսողություն ունեն: -Իհա՛րկե, մի՞թե երբևէ հանդիպել եք ակնոցավոր ճագարի…
0 0 532 ավելին

Շարունակեք սափրվել

Շարունակեք սափրվել
-Այսօրվանից պետք է թողեք խմելը, ծխելը և կանանց… -Բժիշկ, բայց չէ՞ որ ես տղամարդ եմ: -Կարող եք շարունակել սափրվել…
0 0 1037 ավելին

Սաղմոս համար 319…

Սաղմոս համար 319…
Մի կին նստում է տաքսի: Քանի որ նա բավականին գրավիչ ու գեղեցիկ, էր վարորդը չի դիմանում և ճանապարհի կեսին ձեռքը դնում է նրա ծնկին: -Սաղմոս համար 319,-ասում է կինը: Վարորդը չհասկանալով, թե կինն ինչ է ասում, ձեռքը ետ է քաշում:
0 0 255 ավելին

Ավելի լավ չի լինում

Ավելի լավ չի լինում
-Ծնողներդ ինչպե՞ս են վերաբերվում քեզ: -Ինչպես Աստծուն: -Այսի՞նքն: -Այսինքն` անկախ նրանից, թե ինչ եմ ասում, չեն լսում, իմ խնդրանքները չեն կատարում, ձևացնում են, թե ես գոյություն չունեմ, բայց հենց իրենց մի բան է պետք լինում, անմիջապես ինձ են դիմում:
1 0 362 ավելին

Խեղճ մարդ

Խեղճ  մարդ
— Ճգնաժամն ինձ էլ հասավ…կերածս բորբոսով պանիր է, խմածս` հին գինի,մեքենաս էլ ծածկ չունի…
0 0 275 ավելին

Գոնե լռիր…

Գոնե լռիր…
Կինը դիտողություն է անում կոճակ կարող ամուսնուն. -Մատնոցը սխալ մատի վրա է: -Համաձայն եմ… այն պետք է քո մատին լիներ…
0 0 175 ավելին

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում